«Հին և նոր #ԿենտրոնԵրևանը քո’ լուսանկարում» նախագծի շրջանակում կազմակերպված «Զգա Կենտրոնի շունչը» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացումն ու մրցույթի ամփոփումը կայացավ հունիսի 15-ին Կենտրոն վարչական շրջանի շենքի հարևանությամբ:
Մրցութային փուլ անցած ինքնատիպ լուսանկարները գնահատվեցին ժյուրիի կողմից և արժանացան ցուցահանդեսը դիտողների բարձր գնահատականին:
«Զգա Կենտրոնի շունչը» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդես-մրցույթում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայն ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Մերի Գյոդակյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
Ամփոփիչ միջոցառմանը վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի անունից շնորհակալագրեր հանձնվեցին մասնակիցներին, ինչպես նաև մեր համալսարանի Դիզայնի ֆակուլտետին լուսանկարների ցուցահանդես-մրցույթի մասնակցության և համագործակցության համար:
Միջոցառման ողջ ընթացքում իրենց անզուգական կատարումներով մայրաքաղաքի հյուրերին և հանդիսատեսին հիացրեցին և ոգևորեցին Ալ. Պուշկինի անվան հ.8 դպրոցի աշակերտները: