(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԸՆԴՈԻՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Ռուսաստանի մտավոր սեփականության պետական ակադեմիան հայտարարում է ընդունելություն՝ բակալավրիատում և մագիստրատուրայում ուսումնառելու նպատակով: Ծրագրերը ֆինանսավորվում են Ռուսաստանի Դաշնության, Եվրասիական արտոնագրային գերատեսչության (ԵԱԱԳ) կողմից՝ համաձայն ԵԱԱԳ քվոտայի:

Ստորև ներկայացնում ենք ծրագրերի ժամկետներն ու ձևաչափը՝

  • Առկա ուսուցման ձևաչափ, բակալավրիատ՝ 20.06.2022թ.-14.07.2022թ., մագիստրատուրա՝ 20.06.2022թ.- 19.07.2022թ.:
  • Առկա և հեռավար ուսուցման ձևաչափ (հասանելի է առցանց ֆորմատով), բակալավրիատ՝ 20.06.2022 թ.-14.07.2022 թ., մագիստրատուրա՝ 20.06.2022թ.-16.08.2022թ.:
  • Հեռավար ուսուցման ձևաչափ (հասանելի է առցանց ֆորմատով), բակալավրիատ՝ 20.06.2022թ.-12.08.2022թ., մագիստրատուրա՝ 20.06.2022թ.-16.09.2022թ.:

Ծրագրերի մասին մանրամասն տեղեկատվությանը ծանոթանալու համար, խնդրում ենք այցելել Ռուսաստանի մտավոր սեփականության պետական ակադեմիայի կայք՝ https://rgiis.ru/

Քվոտային տեղերում ուսումնառությունը ստանալու համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ:

02.06.22