Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալելու է բիզնես-խորհրդատվություն և ծառայություններ իրականացնող «ՍԹԱՐԹ ԴՈՒՆ» հայ-ֆրանսիական կազմակերպության գլխավոր մենեջեր Հայկ Մնացականյանին :
Հանդիպումը տեղի կունենա մայիսի 24-ին ժամը 14:00-ին 2239 դահլիճում :
Հանդիպման ընթացքում կներկայացվեն «ՍԹԱՐԹ ԴՈՒՆ»-ի իրականացրած և ընթացիկ նախագծերը՝ գործող ստարտափ աքսելերատոր և ինկուբատոր ծրագրեր, կքննարկվեն «ՍԹԱՐԹ ԴՈՒՆ»-ում մասնագիտական պրակտիկա կազմակերպելու հնարավորությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Մուտքն ազատ է :