(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԱՅԱՑԱՎ «ԻՐԱԿԱՆ և ՎԻՐՏՈՒԱԼ ՄԻՋԱՎԱՅՐԵՐԻ ԹՎԱՅԻՆ ՄԻԱՑՈՒՄ» (DEVISION) ՆԱԽԱԳԻԾԸ

Մայիսի 19-ին կայացավ «Իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում» (DEvision) նախագծի պաշտոնական ներկայացումը՝ առցանց ձևաչափով, որին մասնակցում էին Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի, Զալցբուրգի համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Ղրղզստանի շինարարութան, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարանի և շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 «Իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում» (DEvision) նախագիծը մեկնարկել է  2022թ․ մարտի մեկից, որը Կրթության և հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերային ծրագրի (APPEAR) շրջանակներում համաֆինանսա-վորվում է Ավստրիական Զարգացման Գործակալության կողմից։

DEvision նախագիծը համատեղ համալսարանական նախաձեռնություն է, որին մասնակցում են Զալցբուրգի համալսարանը, Ճարտարապետության և շինարարույան Հայաստանի ազգային համալսարանը, Երևանի պետական համալսարանը և Ղրղզստանի շինարարութան, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարանը։ Նախագծի համակարգումն իրականացվում է Զալցբուրգի համալսարանի կողմից։

DEvision նախագիծը նպատակ ունի ինտեգրել աշխարհատարածական առցանց և խառը ուսուցման մի շարք դասընթացներ գործընկեր բուհերի բակալավրի և մագիստրոսական մակարդակի ուսումնական ծրագրերում: Նախաձեռնությունն իրականացվում է Թվային Երկիր տեսլականի և թվային փոխակերպման գաղափարների համատեքստում, որոնք ազդում են հասարակությունների, տնտեսությունների և շրջակա միջավայրի վրա:

Այս նախաձեռնությանը ՃՇՀԱՀ-ի մասնակցությունը պայմանավորված է Ավստրիայի և Ղրղզստանի գործընկերների հետ մեր ակադեմիական համագործակցության ընդլայնմամբ և ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի երկարաժամկետ փոխանակումներով՝ նպատակ ունենալով աջակցել նորարարությանը և բարելավել կրթության որակը «Թվային Երկիր» հայեցակարգի շրջանակներում: Հիմնական նպատակներից մեկը աշխարհատարածական կարողությունների ընդլայնումն է բոլոր այն դասընթացներում, որտեղ «տեղադրությունը կարևորվում է»:

Այս նախագծում մշակվելիք դասընթացները ինտեգրվելու են բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում։ Երեք դասընթաց մշակվելու և ինտեգրվելու է «Գեոդեզիա և կադաստր» բակալավրիատի ծրագրում, երկու դասընթաց՝ մագիստրոսական ծրագրում: Մշակված դասընթացները, որպես շարունակական կրթություն, կարճաժամկետ վերապատրաստման դասընթացների միջոցով կառաջարկվեն նաև սոցիալական գործընկերներին և կարող են հանգեցնել մասնագիտական հավաստագրման։ Լինելով որպես ուսուցման բաց ռեսուրսներ՝ այդ դասընթացները կնպաստեն Devision նախագծի հետ առնչություն չունեցողների աշխարհատարածական կարողությունների զարգացմանը։

 

23.05.22