(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2022-2023 ուսումնական տարվա առկա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն: Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:

Մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է երկու փուլով:

  • 1-ին փուլով ընդունելության դիմումներն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 5-15-ը՝ աշխատանքային օրերին՝ ժամը 09:00 – 18:00: 1-ին փուլով ընդունվածների հրամանագրումը կատարվում է մինչև հունիսի 20-ը:
  • 2-րդ փուլով ընդունելության դիմումներն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 5-15-ը և օգոստոսի 20-26-ը՝ աշխատանքային օրերին՝ ժամը 09:00 -18:00: 2-րդ փուլով ընդունվածների հրամանագրումը կատարվում է մինչև սեպտեմբերի 1-ը:

Հարակից մասնագիտությամբ կամ այլ բուհերի շրջանավարտներն անվճար և վճարովի համակարգերում հայտագրվող մասնագիտությամբ մրցույթին մասնակցելու համար տվյալ մասնագիտությունից հանձնում են քննություն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համապատասխան քննական հանձնաժողովում:

Մի շարք մասնագիտություններով ուսման վարձը կարող են փոխանցել եկամտահարկի միջոցով, որի մասին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով:

Մասնագիտություններին, նախատեսված անվճար և վճարովի տեղերի քանակին, ուսման վարձաչափերին և ուսուցման տևողութուններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՃՇՀԱՀ ընդունող հանձնաժողով (հասցեն՝ ք. Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2129 աշխատասենյակ)։

Ընդունելության համար պահանջվող փաստաթղթերի ցանկին, ընդունելության կարգին ու մրցույթի անցկացման չափանիշներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 58 01 56 հեռախոսահամարով:

20.05.22