(010) 303-300

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել «Մասնագիտական մշակույթը՝ որպես XXI դարի մասնագիտական կրթության հրամայական» միջազգային գիտաժողովը, որին մասնակցել է ՃՇՀԱՀ միջին մասնագիտական կրթության քոլեջի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը և արժանացել շնորհակալագրի մասնագիտական մշակույթի բրենդի զարգացման ու մեծ ներդրման համար: Զեկուցման թեման էր «Կադրերի պատրաստման առաջնահերթությունը»:
Գիտաժողովը կազմակերպել էր Բելառուսի Հանրապետության կրթության նախարարությունը։ Մասնակցում էին 150 երկրների ներկայացուցիչներ առցանց ձևաչափով:
Մասնակիցները ներկայացրին մասնագիտական կրթության կատարելագործման, կայացման և հետագա զարգացման հեռանկարները: Գիտաժողովին ներկայացված զեկուցումների ժողովածուն առցանց կհրապարակվի՝ հասանելի լինելով բոլորին։

13.05.22