(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ուսանողների հետ` սպայական դասընթացների մասին

Հայկական բանակի դերն ու նշանակությունը կարևորելու և ապագա զինվորականներին ուղղորդելու նպատակով յուրաքանչյուր տարի ՀՀ Պաշտպանության նախարարությունը կազմակերպում է հանդիպումներ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողության հետ:

Այս շրջանակներում մարտի 16-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության պետ, գնդապետ Ա. Դավթյանի, Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտի փոխգնդապետ Նալբանդյանի և ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության վարչության պետի հետ:

Հանդիպման նպատակը ուսանող, վաղն արդեն հայկական զինված ուժերի ծառայողներին սպայական կուրսանտական դասընթացների կարևորությունն ու դրանց մասնակցելու պայմանները ներկայացնել էր: Նախարարության ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ մեկամյա դասընթացներ անցնելուց հետո երիտասարդները հնարավորություն են ստանում պայմանագրային հիմունքներով 3 տարի ծառայել ՀՀ Զինված ուժերում` որպես սպա: Ջերմ մթնոլորտում ընթացող հանդիպմանն ուսանողները ստացան իրենց հուզող հարցերի բոլոր պատասխանները:

16.03.16