(010) 303-300

Խնդիրներ

Կարիերայի կենտրոնը իրականացնում է հետևյալ խնդիրները՝

  • ՃՇՀԱՀ ուսանողների և շրջանավարտների կողմից աշխատանք գտնելու հիմնախնդիրների ուղղությամբ համալսարանում տարվող աշխատանքների համակարգումը, կազմակերպումն ու ամփոփումը:
  • Հարցումների միջոցով Համալսարանի կողմից տրվող կրթության և մատուցվող ծառայությունների նկատմամբ շրջանավարտների կարծիքների հավաքագրման, վերլուծության, նրանց կողմից առաջ քաշած խնդիրների մշակման գործընթացի ապահովում:
  • ՃՇՀԱՀ ուսանողների ուսումնառությանը զուգահեռ` աշխատանքային որոշակի փորձի ձևավորման ուղղությամբ աշխատանքների կազմակերպում,
  • Տեղական և միջազգային աշխատաշուկայի զարգացման միտումների մասին տեղեկատվության ամփոփում, ուսումնասիրությունների ու վերլուծությունների իրականացում,
  • Կրթության և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նկատառումներից ելնելով` Համալսարանի այլ ստորաբաժանումների հետ համատեղ առաջակությունների մշակում:
  • ՃՇՀԱՀ ուսանողների և շրջանավարտների շրջանում նրանց կարիերայի զարգացման ակնկալիքների, աշխատաշուկայում մրցունակության ընթացիկ վիճակի և մի շարք այլ
  • հիմնահարցերի վերաբերյալ տարբեր ուսումնասիրությունների իրականացումը;
  • ՃՇՀԱՀ ուսանողների և շրջանավարտների համար աշխատանք գտնելու և այլ հիմնահարցերի վերաբերյալ տարբեր խորհրդատվությունների, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպում, համապատասխան տեղեկատվության տարածումը շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի հաստատումն ու համագործակցության ապահովում,
  • Կրթության շուկայում համալսարանի կողմից մատուցվող կրթական արտադրանքի և ծառայությունների առաջ մղման նպատակով միջազգային առաջադեմ համակարգերի և փորձի ուսումնասիրություն: