ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԲՈՒՀ-ՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ բուհ) համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու համար կարող են դիմել` Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ՄՄՈՒՀ) բարձր առաջադիմություն ցուցաբերած (միայն «Լավ» և (կամ) «Գերազանց» գնահատականներ ունեցող) շրջանավարտները (այսուհետ` հավակնորդ):
ՄՈՒՀ–ի (միջին մասնագիտական ուսումնական հաստատություն) հավակնորդների 2026-2027 ուսումնական տարվա ՃՇՀԱՀ ընդունելության դիմում–հայտերն ընդունվելու են հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 24-ը:
Հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է`
Եթե հավակնորդի ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների (առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն հավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 և ավելի տոկոս կազմող տարբերությունը) քանակը չի գերազանցում 8-ը, ապա՝
ա. մինչև 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում,
բ. 2014 թվականից սկսված ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ բարձրագույն կրթության մասնագիտությունների գծով հեռակա ուսուցման կրթության ձևը նախատեսված չլինելու դեպքում՝ երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ:
Հավակնորդների կրթությունը բուհերում կազմակերպվում է, վճարովի հիմունքներով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններ ունեցող հավակնորդի:
Պետական կամ ոչ պետական հավատարմագրված բուհում կարող են ուսումը շարունակել միայն պետական կամ ոչ պետական հավատարմագրված ՄՄՈՒՀ-ների հավակնորդները: Հավակնորդը կամ ՄՄՈՒՀ-Ը փաստաթղթերը ներկայացնում է բուհ մինչև տվյալ տարվա օգոստոսի 24-ը:
Փաստաթղթերի փաթեթը ներառում է՝
Եթե բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխվող հավակնորդների թիվը գերազանցում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ ուսումնական տարվա համար հատկացված տեղերի թիվը, ապա հանձնաժողովը հավակնորդների ընտրությունն իրականացնում է մրցութային հիմունքով` առաջնահերթությունն ըստ հաջորդականության տալով այն հավակնորդներին, ովքեր ունեն՝
Մրցույթն անցկացվում է մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 15-ը։
Բուհի ռեկտորը հանձնաժողովի մրցույթի արդյունքների հիման վրա մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 18-ը տալիս է մրցույթով անցած ուսանողի ընդունման (կցագրման) հրաման, որին կցվում են առարկայական տարբերությունների ցանկը և դրանց հանձնման անհատական ժամանակացույցը: Առարկայական տարբերությունների հանձնման առավելագույն ժամկետը երեք ամիս է (յուրաքանչյուր առարկայի համար անհրաժեշտ է վճարել 25.000 ՀՀ դրամ): Մրցույթով անցած ուսանողները բուհ են ներկայացնում ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի բնօրինակը:
Առարկայական տարբերությունները դրական հանձնելու դեպքում բուհի ռեկտորը երեք աշխատանքային օրվա ընթացքում հրամանագրում է ուսանողին, որից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն:
Փաստաթղթերը ընդունվում են հետևյալ հասցեում` ք․ Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2125 աշխատասենյակ, հեռ.` 010-303-300 (ներքին-933)։