Համալսարանը հանրապետությունում առանձնահատուկ դեր ունի ճարտարապետության, շինարարության և հարակից այլ ոլորտներում իրականացվող գիտական աշխատանքներում: Շուրջ հարյուրամյա պատմության ընթացքում համալսարանի շրջանավարտները շոշափելի ներդրում են ունեցել ոչ միայն ճարտարապետության և շինոլորտի, այլև հայրենական գիտության զարգացման գործում:
Համալսարանում գիտահետազոտական գործունեության առանցքային ուղղություններն են՝
Գիտական գործունեություն ՃՇՀԱՀ-ի գիտական ներուժը (25.11.2025թ. դրությամբ)
ՃՇՀԱՀ գիտական ներուժը կազմում է գիտությունների դոկտոր՝ 38, գիտության թեկնածու՝ 196, պրոֆեսոր՝ 54, դոցենտ՝ 145, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս՝ 1, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ՝ 1:
Գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ներգրավված 110 գիտաշխատողներից 26-ը գիտության դոկտոր է, 68-ը՝ գիտության թեկնածու, 31-ը՝ պրոֆեսոր, 49-ը՝ դոցենտ:
Ասպիրանտուրա ընդունվել է 5, որպես հայցորդ՝ 16 անձ:
Համալսարանի գիտահետազոտական գործունեության համակարգումը և կազմակերպումը, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների պատշաճ մակարդակի և արդյունավետության ապահովումը վերապահված է Համալսարանի գիտատեխնիկական խորհրդին, գիտական աշխատանքների գծով պրոռեկտորին և գիտական քաղաքականության վարչությանը:
Համալսարանի գիտական գործունեությունը հիմնվում է ընդլայնված գործընկերային հարաբերությունների և համագործակցության սկզբունքների վրա, ինչը նպաստում է մարդկանց բարենպաստ կենսամիջավայրի համար մեծ նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը:
Առաջիկա տարիներին կարևորվելու է գիտության ֆինանսավորման մեջ արտաբյուջետային միջոցների ներգրավումը, ինչը կնպաստի գործընկերների շրջանակի ընդլայնմանը, գիտակրթական և արտադրական գործունեությունների ինտեգրմանը, տնտեսության կոնկրետ խնդիրների լուծման համար գիտակրթական ներուժի օգտագործմանը:
ՃՇՀԱՀ 2021-2025 թթ. ռազմավարական ծրագրում որպես ոլորտի առանցքային նպատակ դիտարկված է միջազգայնորեն մրցունակ գիտահետազոտական արդյունքների ստացումը և կիրառումը, ինչին հասնելու համար սահմանված են հետևյալ խնդիրները՝
2021 թվականին իրականացվել է համալսարանի գիտաշխատողների ատեստավորում, որի նպատակն է գիտահետազոտական գործունեության արդյունավետության բարձրացումը և պատշաճ մակարդակի ապահովումը՝ գիտաշխատողների ցուցաբերած գիտական արդյունքների վարկանիշային գնահատման հենքի վրա:
Ի լրումն պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր գիտահետազոտական ծրագրերի և գիտական հոդվածների տպագրության համար խրախուսման կարգի, համալսարանում գիտական գործունեության խթանման և դրանում ուսանողների ներգրավման նպատակով 2021 թվականից մեկնարկել է համալսարանի միջոցներով ներքին դրամաշնորհների տրամադրման ամենամյա մրցույթների կազմակերպման գործընթացը: