(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ռեկտոր

ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանի ուղերձը

 Ուրախ եմ ողջունել մեր համալսարանի կայքէջի բոլոր օգտատերերին, այցելուներին՝ շնորհակալություն հայտնելով մեր կայքի նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրության և հետադարձ կապի ապահովման համար։ Ձեր կարծիքը, տեսակետներն ու առաջարկները շատ կարևոր են մեզ համար։

ՃՇՀԱՀ այսօրվա կարգախոսն է. «Համալսարանը ուսանողինն է, համալսարանի լոկոմոտիվը՝ պրոֆեսորադասախոսական կազմը»:

Մեր հիմնական քաղաքականությունն է պատրաստել պահանջարկ ունեցող, փորձառու, բարձրակարգ ու բանիմաց մասնագետներ և զարգացնել գիտական ներուժը՝ նպաստելով մեր երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացին։

Ապագան այսօրվա ուսանողությանն է։ Նրա ստեղծարար և առաջադեմ մտածողությունը պետության շարժիչ ուժերից մեկն է։ Այդ ներուժի բացահայտման, այն ճիշտ ուղղության վրա դնելու ու զարգացնելու գործում մեծ ավանդ  ու անելիք ունեն նաև մեր ավագ գործընկերները: Գիտությունն առաջ տանելու համար համալսարանում ստեղծվում են բոլոր պայմանները, որոնց նախադրյալներն ունեն  100-ամյա պատմություն: Այդ պատմության  լուռ ու անխոս վկաներն են Հայաստանի մարզերի, մայրաքաղաք Երևանի ճարտարապետամշակութային կոթողները, շինությունները, փողոցները, ճանապարհները, ենթակառուցվածքները: Հայաստանի ճարտարապետական ժառանգությունը մշապես հիացրել ու հիացնում է Հայաստան այցելած ցանկացած զբոսաշրջիկի։ Մեր երախտագիտությունն ու շնորհակալությունն ենք հայտնում բոլոր ժամանակների ճարտարապետներին, շինարարներին, ինժեներներին իրենց կատարած մեծ ու անգնահատելի աշխատանքի համար, աշխատանք, որը ցանկացած պետության համար ռազմավարական նշանակություն ունի։ 

ՃՇՀԱՀ-ն այսօր ու միշտ եղել և մնում է հավատարիմ գիտության ու կրթության զարգացման իր առաքելությանը՝ համագործակցելով և ընդլայնելով միջազգային կապերն ու ծրագրերը։ Համալսարանը հետամուտ է նաև գրեթե մեկդարյա իր ավանդույթների պահպանմանը, որի առանցքում մարդկային հարաբերություններն են։ Մեր հաջողությունները բոլոր ուղղություններով առաջնահերթ պայմանավորված են պրոֆեսորադասախոսական, վարչական-ադմինիստրատիվ, ինչպես նաև ուսումնաօժանդակ և սպասարկող կազմի բարձր պրոֆեսիոնալիզմով, աշխատանքի հանդեպ անմնացորդ նվիրումով:

 

ԵՂԻԱԶԱՐ ՎԱՀՐԱՄԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ծնվել է` 16.06.1979 թ․                

Էլ. հասցե` info@nuaca.am

Քաղաքացիությունը` Հայաստանի Հանրապետություն

 

 

 

Կրթություն

1996-2001թթ. 

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (այսուհետև` Համալսարան) տրանսպորտային շինարարության ֆակուլտետ, որակավորումը` ճարտարագետ

2001-2004 թթ.

Համալսարանի ասպիրանտուրա

2003-2004 թթ.

Փարիզի ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց (Ֆրանսիայի կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակի շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից անցկացված մրցույթի հաղթող)

2004 թ.

տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

2006-2009 թթ.

Համալսարանի դոկտորանտուրա

2008թ.

դոցենտի գիտական կոչում

2013 թ. 

տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան

2019թ.

պրոֆեսորի գիտական կոչում

 

Մասնագիտական գործունեություն

2017թ․ մայիսից 2018թ․ փետրվար  

Երևան քաղաքի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի անդամ

2001-2004 թթ.  

«Արցախճան» նախագծային ինստիտուտի ճարտարագետ: Մասնակցել է  Երևան քաղաքի մի շարք  փողոցների ու միջպետական նշանակության ճանապարհների նախագծման աշխատանքներին («Լինսի հիմնադրամ»)

2004-2009թթ.

Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի ասիստենտ

2004-2006թթ. 

Տրանսպորտի ֆակուլտետի դեկանի տեղակալ

2006 – 2014 թթ.

Համալսարանի աշխատակազմի ղեկավար

2009-2019թթ.

Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի  դոցենտ

2014թ․ –2019թ․ դեկտեմբերի  2-ը

Համալսարանի ռեկտորի առաջին տեղակալ-պրոռեկտոր

2019թ. առ այսօր

Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր

2019թ. դեկտեմբերի 2-ից  2020թ. նոյեմբերի 16-ը

Համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

2020 թ․ նոյեմբերի 16-ից առ այսօր

Համալսարանի ռեկտոր

 

Այլ տվյալներ

Հրատարակումներ՝ 29 գիտական հոդված, որոնցից 8-ը` արտասահմանյան գիտական պարբերականներում, 2 մեթոդական ձեռնարկ և 2 դասագիրք

Գիտական գործունեություն՝ հայաստանյան և արտասահմանյան գիտաժողովների մասնակցություն

Պարգևներ, մեդալներ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե մեդալ» (2012 թ․), Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Ոսկե մեդալ» (2015 թ․), ՀՀ պետական պարգև` «Անանիա Շիրակացու Մեդալ» (2016 թ․)

 

Լեզուների իմացություն

հայերեն`         մայրենի

ռուսերեն`       լավ

ֆրանսերեն`   լավ

անգլերեն`      բավարար

 

Կուսակցական պատկանելիություն

Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ որդի

 

 42,655 просмотров всего,  4 просмотров сегодня