21.06.2024թ.
1. «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն (նիստը բացում է Հոգաբարձուների խորհրդի ավագագույն անդամ՝ Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը):
2. «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների
խորհրդի նիստի քարտուղարի ընտրություն:
3. Ընթացիկ հարցեր:
25.01.2023թ.
- Համալսարանի 2022թ. գործունեության տարեկան հաշվետվության մասին։ (Զեկուցող՝ համալսարանի ռեկտոր Ե.Վարդանյան)
- Համալսարանի 2022թ․ բյուջեի կատարողականի հաստատման մասին։ (Զեկուցող՝ համալսարանի ռեկտոր Ե.Վարդանյան)
- Համալսարանի 2023թ․ բյուջեի նախագծի մասին։ (Զեկուցող՝ համալսարանի ռեկտոր Ե.Վարդանյան)
- Համալսարանի 2023թ․ կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատման մասին։ (Զեկուցող՝ համալսարանի ռեկտոր Ե.Վարդանյան)
- Համալսարանի 2022թ. պայմանագրերի մասին, որոնք գերազանցում են 10 միլիոն ՀՀ դրամը:(Զեկուցող՝ համալսարանի ռեկտոր Ե.Վարդանյան)
- Համալսարանի 2023թ. ֆինանսական աուդիտ իրականացնող կազմակերպության պետական գնումների ընթացակարգով ընտրության և նախորդ տարվա հրապարակվող արդյունքների ներկայացման մասին։(Զեկուցող՝ համալսարանի ֆինանսատնտեսական վարչության ղեկավար Փ.Կարապետյան)
- Համալսարանում աշխատավարձի բարձրացման մասին: (Զեկուցող՝ համալսարանի ռեկտոր Ե.Վարդանյան)
- Հնդկաստան, Նեպալ, Շրի Լանկա երկրներից դիմորդներ ներգրավելու նպատակով «IEdu միջազգային համագործակցության կենտրոն»-ի հետ պայմանագիր կնքելու մասին:(Զեկուցող՝ համալսարանի ռեկտոր Ե.Վարդանյան)
- Ընթացիկ հարցեր:
25.07.2022թ.
- «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի տարածքների բարելավման ու ընդլայնմանն ուղղված հարցի քննարկում (զեկուցող՝ ռեկտոր Ե.Վարդանյան):
- Հայաստանի ազգային ագրարային համալսարանին նվիրատվություն անելու հարցի քննարկում (զեկուցող՝ ռեկտոր Ե.Վարդանյան):
- «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին ուղղված «Իգդիր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի առաջարկի քննարկում (զեկուցող՝ ռեկտոր Ե.Վարդանյան):
- Մեկ անձից (մրցույթային կարգով) գնում իրականացնելու մասին հարցի քննարկում (զեկուցող՝ ռեկտոր Ե.Վարդանյան):
- Ընթացիկ հարցեր:
14.01.2022թ.
I-ԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
- «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն:
II-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
- Համալսարանի ռեկտորի տարեկան հաշվետվություն։
- Համալսարանի 2021թ․ բյուջեի կատարողականի հաստատման մասին։
- Համալսարանի 2022թ․ բյուջեի նախագծի մասին։
- Համալսարանի կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատման մասին:
- Համալսարանի 2021թ. պայմանագրերի մասին, որոնք գերազանցում են 10 միլիոն ՀՀ դրամը:
- Համալսարանի ֆինանսական աուդիտ իրականացնող կազմակերպության ընտրության մասին։
- Ընթացիկ հարցեր
-
- Համալսարանի աշխատողներին դրամական պարգևատրումով խրախուսելու մասին կարգ:
- Պետական գնումների մրցույթների շրջանակում թույլատրել ձեռք բերել բանկային երաշխիքներ 10 միլիոն ՀՀ դրամից ավել:
27.01 2021թ.
1. Համալսարանի ռեկտորի տարեկան հաշվետվություն։
2. Համալսարանի 2020թ․ բյուջեի կատարողականի հաստատման մասին։
3. Համալսարանի 2021թ․ բյուջեի նախագծի մասին։
4. Համալսարանի 2021թ.-2025թ. ռազմավարական ծրագրի (պլանի) նախագծի քննարկման և հաստատման մասին:
5. Համալսարանի 2020թ. պայմանագրերի մասին, որոնք գերազանցում են 10 միլիոն ՀՀ դրամը:
6. Համալսարանի ֆինանսական աուդիտ իրականացնող կազմակերպության ընտրության մասին։
7. Ընթացիկ հարցեր:
02.12 2019թ.
- «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի տնօրեն Գագիկ Շաղաբեգի Գալստյանի աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով լիազորությունները դադարեցնելու և հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին:
- Ընթացիկ հարցեր:
23.01.2019
- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն (նիստը բացում է հոգաբարձուների խորհրդի ավագագույն անդամը):
- Համալսարանի ռեկտորի տարեկան հաշվետվությունը։ (Զեկուցող՝ համալսարանի ռեկտոր Գ.Գալստյան)
- Համալսարանի 2018թ․ բյուջեի կատարողականի և 2019թ․ բյուջեի նախագծի մասին։ (Զեկուցող՝ համալսարանի ռեկտոր Գ. Գալստյան)
- Համալսարանի հաստիքացուցակի հաստատման մասին։ (Զեկուցող՝ համալսարանի գիտական քարտուղար Լ. Լևոնյան)
- Համալսարանի կողմից իրականացված կրթական և այլ ծառայությունների դիմաց դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման մասին: (Զեկուցող՝ համալսարանի պրոռեկտոր Մ. Ղազարյան)
- Համալսարանի պայմանագրերի մասին, որոնք գերազանցում են 10 միլիոն ՀՀ դրամը։ (Զեկուցող՝ համալսարանի պրոռեկտոր Մ. Ղազարյան)
- Համալսարանի ֆինանսական աուդիտ իրականացնող կազմակերպության («Երևան-Աուդիտ Կոնսալտ» ՓԲԸ) ընտրության մասին։ (Զեկուցող՝ համալսարանի պրոռեկտոր Մ. Ղազարյան)
- Ընթացիկ հարցեր: