(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

ՃՇՀԱՀ-ի հրատարակչական գործունեությունը կանոնակարգվում է բնագավառի օրենքների, համալսարանի կանոնադրության և ներքին ակտերի պահանջներին համապատասխան:

Համալսարանը հրատարակչական գործունեության շրջանակներում իրականացնում  է  գիտական պարբերականների, գիտական և ուսումնամեթոդական գրականության հրատարակչական աշխատանքների կազմակերպում ու միջազգայնացում։

Հրատարակչական գործառույթների իրականացումն ունի երկու ուղղվածություն՝ գիտահետազոտական, կրթական և ուսումնամեթոդական:

Համալսարանը հրատարակում է երկու պարբերական.

Ճարտարապետական և ճարտարագիտական հետազոտությունների ամսագիր (E – ISSN : 2738-2656) և ՃՇՀԱՀ գիտական աշխատություններ (ISSN : 1829-4200)

Մենագրությունները, դասագրքերն ու ուսումնամեթոդական ձեռնարկները երաշխավորվում են հրատարակման համալսարանի գիտատեխնիկական ուսումնամեթոդական խորհուրդների կողմից։

Ստորև ներկայացված են վերջին տարիներին համալսարանում հրատարակված որոշ գրքեր, մեթոդական ուղեցույցներ և ձեռնարկներ։

2023 Թ․ ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐ

Գրքի կազմը

Համառոտագիրը

Ձեռնարկում ներկայացված է Java օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզվի հիմնական հասկացու­թյուն­­ները, դրանց օգտագործումը հիմնված բազմաթիվ օրինակների դիտարկմամբ, ինչպես նաև ընդգրկվել են խնդիրներ ինքնուրույն աշխատանքի համար։

Տեսական գիտելիքների ամրապնդման համար ձեռնարկում ընդգրկված են նաև լաբորատոր աշխատանք­ներ, որոնք իրականացվում են իրական օբյեկտի՝ խամաճիկի ուսումնական վահանակի կիրառմամբ։

Աշխատանքը նախատեսված է Java ծրագրավորման լեզվի ուսուցման համար և կարող է օգտագործվել բարձրագույն ուսումնական հաստատություն-ներում որպես ուսումնական ձեռնարկ։

Ձեռնարկը նախատեսված է ուսուցման համակարգում աշխատելու համար և պարունակում է անհրաժեշտ ցուցումներ։

«Moodle»-ը (անգլերեն Modular Object-Oriented Dynamic Learning Environment մոդուլային օբյեկտի վրա հիմնված դինամիկ ուսուցման միջավայր) դասախոսներին հնարավորություն է ընձեռնում տեղադրել իրենց դասընթացները և՛ առկա ուսուցմանը աջակցելու, և՛ լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնելու:

Ձեռնարկը հնարավորություն կընձեռնի դասախոսներին, ներկայացնել դասընթացի կառուցվածքը, պլանավորել դասընթացը ըստ թեմաների, տեղադրել բոլոր նյութերը, որոնք անհրաժեշտ են ուսանողներին դասախոսության տվյալ թեմայի նյութը դյուրին յուրացնելու համար: Ձեռնարկի շնորհիվ դասախոսը կտիրապետի «Moodle» հարթակում էլեկտրոնային մատյանի վարման կարողություններին, որոնք թույլ կտան մշտադիտարկել և գնահատել ուսանողների ուսումնառության առաջընթացը:

Ձեռնարկի տարբերիչ առանձնահատկությունը գործնական ուղղվածությունն է:

Այն պարունակում է բազմաթիվ խորհուրդներ, և «Moodle» համակարգի ուսուցման գործիքները, որոնք ներկայացված են գործնական օրինակներով։

2022 թ տպագրված նյութեր

Ուսումնական ձեռնարկը նախատեսված է «ճարտարապետություն» մասնագիտության ուսանողների համար: Այն ներառում է «ճարտարապետության պատմություն» դասընթացի առարկայական ծրագրի դասախոսություններ:

Ձեռնարկն ընդգրկում է Հայաստանի ճարտարապետությունը XIX դարի 20-ականներից մինչև XX դարի 90-ականները: Այն դասակարգվել և փուլավորվել է ըստ ժամանակագրության և ոճական առանձնահատկությունների:

Ներկայացված են յուրաքանչյուր ժամանակահատվածի քաղաքաշինական ձեռքբերումները, բնակելի, հասարակական, արդյունաբերական, առողջարանային և այլ տիպի շենքերի և կառույցների ճարտարապետական, ոճական, շինարվեստի առանձնահատկությունները և զարգացման միտումները:

Մեթոդական ցուցումները նախատեսված են «071601.00.6-ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» կրթական ծրագրով «Տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում և անվտանգություն» սովորող բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման ուսանողների համար:

Նպատակն է ամբողջացնել «Ավտոմոբիլի տեխնիկական շահագործում և անվտանգություն» առարկայի տեսական դասընթացը, ամրապնդել ճանապարհա-տրանսպորտային պատահարների և դրանց հետևանքների վերաբերյալ գիտելիք-ները՝ ՎԱՃՄ համակարգից ավտոմոբիլի կառուցվածքային անվտանգության տեսանկյունից:

Ձեռնարկի նպատակն է բնակավայրի գլխավոր հատակագծի կուրսային նախագծի կատարման օրինակով ներկայացնել տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման մեթոդները:

Այն կարող է ուշագրավ և օգտակար լինել ուսանողների, ինչպես նաև բնակավայրերի հատակագծման խնդիրներով հետաքրքրվող մասնագետներին:

Ձեռնարկում ներառված են դրամական միջոցների հաշվառմանը վերաբերող բազմաբնույթ տեսական հարցեր և գործնական խնդիրներ, որոնց միջոցով հնարավորություն է ընձեռվում ուսանողին ստանալ և ամրապնդել նշված բնագավառին վերաբերող բազմապիսի գիտելիքներ, ձեռք բերել տարաբնույթ հմտություններ, ունակություններ և կարողություններ դրամական միջոցների, հաշվապահական հաշվառման մոդուլի վերաբերյալ։

Ուսումնական ձեռնարկը նախատեսված է միջին մասնագիտական կրթական հաստատություններում սովորողների, դրամական միջոցների և դրամական փաստաթղթերի ուսումնասիրությամբ զբաղվող ու դրանք գործնականում կիրառող մասնագետների, ֆինանսատնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց, ինչպես նաև դրամական միջոցներին վերաբերող հարցերի քննությամբ հետաքրքրված ցանկացած անհատի համար։

Սույն ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում մետաղական հանքավայրեր շահագործող կազմակերպությունների վտանգավոր օբյեկտներ հանդիսացող պոչամբարների անվտանգության մակարդակի բարձրացմանը՝ ի նպաստ շրջակա միջավայրի և մարդկանց առողջության պահպանման:

Ձեռնարկում ներկայացված դրույթները/կանոնները կիրառելի են պոչամբարային բոլոր տնտեսությունների համար՝ անկախ դրանց կարգավիճակից (նախագծվող, կառուցվող, գործող, ժամանակավոր դադարեցված, լքված կամ փակված):

Ձեռնարկի պատրաստման համար հիմք են հանդիսացել պոչամբարների անվտանգության վերաբերյալ միջազգային փորձը և այն սկզբունքները, որոնք սահմանված են ընդերքի, թափոնների, բնապահպանության, արտակարգ իրավիճակների, տեխնիկա-կան անվտանգության և այլ ոլորտների մասին Հայաստանի Հանրապետության օրենս-դրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի դրույթներով։

Ձեռնարկը նախատեսված է հանքարդյունաբերական, բնապահպանական և արտա-կարգ իրավիճակների ոլորտում մասնագիտական կրթություն ստացող ուսանողների (մասնագիտություն՝ շրջակա միջավայրի պահպանություն և բնական պաշարների արդյունավետ օգտագործում, բնապահպանական փորձաքննություն, անվտանգությունն արտակարգ իրավիճակներում), հանքարդյունաբերական ոլորտի մասնագետների, կառավարման մարմինների և շահագրգիռ այլ կողմերի համար:

Ձեռնարկում տրված են հիմնական տեղեկություններ հավաքովի երկաթ-բետոնե գործարանների նախագծման, դրանց իրականացման համար անհրաժեշտ սարքավորումների, աշխատանքի ռացիոնալ ռեժիմների մասին: Ներկայաց-ված են կաղապարման և ամրացման եղանակների ընտրության համար անհրա-ժեշտ տվյալներ, տեղեկություններ ժամանակակից ու արդյունավետ արտադրա-կան գծերի և տեխնոլոգիական հաշվարկների մեթոդների մասին: Լուսաբանված են՝ գլխավոր հատակագծի նախագծման և օժանդակ արտադրության, տեխնոլո-գիական գործընթացների ու արտադրանքի որակի հսկման հարցերը:

Ձեռնարկը նախատեսված է 073201.00.6-Շինարարություն մասնագիտության, մասնավորապես՝ 073201.02.6 – Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրություն կրթական ծրագրին համապատասխան, որում բերված նյութերը կարող են օգտակար լինել նշված մասնագիտությամբ ուսանողների համար՝ կուրսային նախագծի և ավարտական աշխատանքների կատարման ժամանակ, ինչպես նաև երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանների ինժեներատեխնիկական անձնակազմի համար:

Մենագրությունը ներկայացնում է XX և XXI դարի սկզբի ժամանակակից հայկական ճարտարապետության ընդհանուր հասկացությունները՝ զարգացման հիմնական փուլերը և պատմական ժամանակաշրջանների առանձնահատկությունները: Երևանի նշանակալից կառույցների օրինակների հիման վրա նկարագրված են ոճական ուղղությունները, դրանց բնորոշ գծերը, առաջացման պատճառներն ու նախադրյալները, ինչպես նաև հայտնի ճարտարապետների ստեղծագործական անձնական ներդրումը:

Նախատեսված է Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ուսանողների, ճարտարապետների և արվեստասերների համար:

Դասագիրքը վերաբերում է Երկրի ձևի ու չափի ուսումնասիրման մեթոդներին, բարձրագույն գեոդեզիա առարկային և առաջացած հիմնախնդիրների բացահայտմանը՝ հիմնավորված Նորմալ պոտենցիալ և նորմալ դաշտ, մակարդակային էլիպսոիդի արտաքին պոտենցիալ, ծանրության ուժի մակարդակային էլիպսոիդ, արտաքին կետում ուժագծերի կորություն, նորմալ դաշտ հասկացություններով:

Դասագրքում ներառված են տեղեկություններ Երկրի ձևի ու գրավիտացիոն դաշտի, երկրի հիմնական մակարդակային մակերևույթների, գեոիդ և քվազիգեոիդ, ընդհանուր երկրային էլիպսոիդ, նորմալ երկիր հիմնավորումների վերաբերյալ:

Դասագրքում ներկայացված են պլանաբարձունքային ցանցերի դասակարգման և կառուցման եղանակները ու կիրառվող գեոդեզիական կոորդինատային համակարգերը: Առավել մանրամասն ու ամբողջական են ներկայացված արբանյակային եղանակով ստեղծված Ազգային գեոդեզիական ցանցը և ՀՀ Պետական բարձունքային ցանցի վերակառուցումը։

Դասագրքում տրված են նոր թվային տեխնոլոգիաների կիրառմամբ գեոդինամիկական պոլիգոններում երկրակեղևի ժամանակակից հորիզոնական և ուղղահայաց շարժերի հետազոտման առանձնահատկությունները:

Դասագիրքը հասցեագրված է բարձրագույն գեոդեզիա ուսուցանվող բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, գիտաշխատողներին, ասպիրանտներին, ինչպես նաև կարող է կիրառելի ու օգտակար լինել գեոդեզիայի ու քարտեզագրության բնագավառում գործունեություն իրականացնող մասնագետներն:

2021 թ տպագրված նյութեր

Ուսումնագործնական սույն ձեռնարկների շարքը բաղկացած է՝

ՁԵՌՆԱՐԿ 1. Շինարարական նյութերի ֆիզիկամեխանիկական համընդհանուր բնութագրերի հետազոտման մեթոդներ,

ՁԵՌՆԱՐԿ 1.1. Կապակցանյութերի, լցանյութերի և ամրանային նյութերի ֆիզիկամեխանիկական անհատական բնութագրերի հետազոտման մեթոդներ,

ՁԵՌՆԱՐԿ 1.2. Բնական քարանյութերի և համաշինարարական բետոնների ու շաղախների ֆիզիկամեխանիկական անհատական բնութագրերի հետազոտման մեթոդներ,

ՁԵՌՆԱՐԿ 1.3. Հատուկ նշանակության բետոնների ու շաղախների ֆիզիկամեխանիկական անհատական բնութագրերի հետազոտման մեթոդներ,

ՁԵՌՆԱՐԿ 1.4. Փայտե, պոլիմերային հենքով, կերամիկական, ձուլվածքային, ապակե, ապակե-

բամբակե ու հանքաբամբակե շինարարական նյութերի ֆիզիկամեխանիկական անհատական բնութագրերի հետազոտման մեթոդներ,

ՁԵՌՆԱՐԿ 2. Շինարարական պատրաստվածքների ֆիզիկամեխանիկական բնութագրերի

հետազոտման մեթոդներ,

ՁԵՌՆԱՐԿ 3. Շինարարական նյութերի ու պատրաստվածքների ջերմատեխնիկական

բնութագրերի հետազոտման մեթոդներ:

Ձեռնարկների շարքը մշակված է ՀՀ գիտության և կրթության ԾԻԳ-ի հետ կատարված «ԱՐՏ-

ԼԱԲ» ծրագրով, գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, ինչպես նաև գիտահետա-

զոտական բազային նյութերի հիման վրա: Այն նախատեսված է ճարտարապետաշինարա-

րական մասնագիտություններով բուհական կրթության ուսանողների, ասպիրանտների, ինչպես

նաև բնագավառի ինժեներատեխնիկական կազմի համար:

 

 

Ձեռնարկում ներկայացված է նկարչական մտածողության ձևավորման, աստիճա­նական փոխակերպման և բյուրեղացման հետաքրքիր ուղին կոմպոզիցիա, գծանկար և գունանկար ուսումնական առարկաների յուրացման ընթացքում: Այն նախատեսված է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետություն և դիզայն մասնագիտությունների առկա և հեռակա ուսուցման ուսանողների համար:

Ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է շինարարական քոլեջի շենքերի և կառույցների տեխնիկական շահագործում առարկայի դասավանդման համար:

Ուսումնամեթոդական ձեռնարկում շարադրված են շենքերի և կառույցների պահպանմանն առնչվող գործընթացները որպես տեխնիկական սպասարկում և վերանորոգում կամ տեխնիկական շահագործում: Ներկայացված են շենքերի և կառույցների տեխնիկական վիճակի մշտադիտարկման, ախտորոշման, վերանորոգումների, շինաարական կառուցվածքների տեխնիկական վիճակի չափանիշների, կառուցվածքներին խախտումների հանգեցնող գործոնների, կառուցվածքների ամրացումների և ուժեղացումների վերաբերյալ հարցեր:

Մեթոդական ձեռնարկը նախատեսված է ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների ուսանողների համար որպես լրացուցիչ նյութ՝ ավելի լավ ըմբռնելու գծանկարի դերը և նշանակությունը ընտրած մասնագիտության մեջ: Ձեռնարկը կարող է օգտակար լինել նրանց, ում հետաքրքրում է գծանկարը՝ իր առանձնահատկություններով և խնդիրներով:

 

Մեթոդական ցուցումները նախատեսված են քաղաքային տնտեսություն և շինարարություն մասնագիտությունների կրթական ծրագրով սովորող բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման ուսանողների համար:

Նպատակն է գործնականորեն ծանոթացնել լեռնամեարձ մեքենաների, մեխանիզմների և մանրակների կառուցվածքին, աշխատանքի սկզբունքին և ընտրությանը:

Այն կարող է օգտակար լինել նաև ոլորտի մասնագետներին:

 

 

Ձեռնարկի նպատակն է գործնական աջակցություն ցուցաբերել ուսանողներին Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ առարկայի կուրսային նախագիծը կատարելու համար: Տրված են անհրաժեշտ բացատրություններ՝ հաշվեբացատրագրի և գրաֆիկական մասի ձևակերպման վերաբերյալ, ներկայացված են հաշվարկի կատարման օրինակներ:

Հավելվածներում բերված են նախագծման համար անհրաժեշտ տեղեկատու նյութեր և նորմատիվային տվյալներ:

Նախատեսված է տրանսպորտային համակարգեր մասնագիտության ուսանողների և երթևեկության կազմակերպման մասնագետների համար:

 

Ներկա մեթոդական ցուցումները նախատեսված են 073201.00.6 — Շինարարություն» մասնագիտության «073201.09.6 — Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրի ուսանողների «Տրանսպորտային թունելներ և մետրոպոլիտեն» առարկայի կուրսային աշխատանքի կատարման համար՝ նպատակ ունենալով օժանդակել աշխատանքը ժամկետին և որակով կատարելուն:

Մեթոդական ցուցումներում բերված են կուրսային աշխատանքի առաջադրանքը, ինչպես նաև տեղեկություններ ավտոճանապարհային և երկաթգծային թունելների հաշվարկային բեռնվածքների, եզրաչափերի, հիմնական կոնստրուկցիաների գլխավոր չափերի ընտրության վերաբերյալ:

Մեթոդական ցուցումները կարող են օգտակար լինել նաև ավարտական աշխատանքների կատարման ժամանակ, ինչպես նաև նախագծային կազմակերպություններում և արտադրությունում աշխատող ինժեներա-տեխնիկական անձնակազմի համար:

 

Ձեռնարկը հեղինակի կողմից հրատարակած երկրորդ ձեռնարկի վերահրատարակման շարադրանքն է, որոշակի փոփոխություններով և ավելացումներով: Այստեղ ներառված են թեմաներ որոնք համապատասխանում են տեխնիկական ԲՈՒՀ-երի ուսումնական ծրագրերին: Այն կարող է օգտակար լինել մագիստրոսներին, մաթեմատիկայով հետաքրքրվողներին:

 

Ձեռնարկը նախատեսված է շինարարական նյութերի ֆիզիկաքիմիական, ֆիզիկամեխանիկական և ջերմատեխնիկական հետազոտությունների հիմունք-ներ մասնագիտության ուսանող մագիստրոսների, ասպիրանտների, գիտաշխատողների, շինարարական նյութերի արտադրության մասնագետների համար։

 

Դասագրքում բերված են տարբեր գործառնական նշանակությունների մեկուսիչ և հարդարիչ շինարարական նյութերի ստացման գիտական հիմունքները և արտադրության տեխնոլոգիական լուծումները: Դիտարկված ենդրանցում կիրառվող ելանյութերի ընտրության ու դրանց հենքով ձևավորվող նյութի կառուցվածքագոյացման գործընթացների նպատակային կարգավորման

սկզբունքները և պահանջվող բնութագրերով վերջնարտադրանքի ստացման տեխնոլոգիական առանձնահատկություններն ու լուծումները: Հատուկ ուշադրության են արժանացված վառելիքա­էներգետիկ, նյութական և աշխատանքայինռեսուրսների խնայողության և բնապահպանական խնդիրները: Դասագիրքը նախատեսված է «Շինանյութերի, կառույցների ճարտարագիտություն և տեխնիկա­կան փորձաքննություն» մասնագիտությամբ բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսա­նող­ների ու ասպիրանտների համար: Այն կարող է օգտակար լինել նաև ճարտարագետ շինարար­ներին: Բակալավրիատի ուսանողների համար նախատեսված է դասագրքում ներկայացված նյութերի և պատրաստվածքների հումքանյութերի ու արտադրության տեխնոլոգիաների ընդհանուր նկա­րագրական մասը, մագիստրատուրայի ուսանողների համար՝ արտադրության  տեխնոլո­գիա­կան գործընթացներում առկա ֆիզիկաքիմիական երևույթների նկարագրություն­ներն ու դրանց ուղղորդված կառավարման ուղիները, իսկ ասպիրանտների համար՝ բազմաբաղադրիչ բարդ կառուցվածքով նյութերի մշակման ֆիզիկամեխանիկական ու ֆիզիկաքիմիական գիտական հիմունքները։

 

 

Ձեռնարկում դիտարկվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող շենքերի և կառույցների երկրաշարժադիմացկուն կոնստրուկցիաների նախագծման հարցերը: Մասնավորապես, երկրաշարժադիմացկուն շենքերի և կառույցների կրող համակարգերի հաշվարկների հիմնական դրույթներրը, դրանց համար անհրաժեշտ ելակետային տվյալները և նախագմանը ներկայացվող հիմնական կոնստրուկտիվ պահանջները: Դիտարկված են ինչպես երկաթբետոնե և պողպատե հիմնակմախքներով, այնպես էլ քարե և ամրանաքարե շարվածքից պատերով շենքեր:

Ձեռնարկը նախատեսված է «Արդյունաբերական, քաղաքացիական շինարարություն և կոնստրուկցիաների նախագծում» մասնագիտությամբ մագիստրատուրայում սովորող ուսանողների համար:

 

Ժողովածուն պարունակում է մեթոդական ծավալուն նյութ, մեծ թվով զանազան բովանդակության և բարդության աստիճանի լուծված ու լուծվելիք խնդիրներ, որոնք անհրաժեշտ խորությամբ ընդգրկում են հիդրավլիկայի հիմնական բաժինները:

Ժողովածուում ընդգրկված օրինակների և խնդիրների մի մասը համընդհա- նուր է, որոշ մասը վերցված է “Сборник задач по машиностроительной гид- равлике” под редакцией И. И. Куколевского и Л. Г. Подвидза, М. 1981 ուսումնական ձեռնարկից, մնացածը՝ մշակվել և կազմվել է հեղենակի կողմից ու կրում է բացառապես կիրառական բնույթ:

Ժողովածուի յուրաքանչյուր բաժին ներառում է չորս ենթաբաժին. համառոտ տեսություն, լուծված օրինակներ, ինքնուրույն լուծման խնդիրներ և ինքնստուգման հարցեր:

Ժողովածուն նախատեսվում է որպես ուսումնական ձեռնարկ հիդրոտեխնիկական, ջրամատակարարման, ջերմագազամատակարարման, մեքենաշինական և մեխանիկական մասնագիտությունների բարձրագույն ուսումնական հաստա տությունների ուսանողների համար: Այն կարող է հետաքրքրել ու օգտակար լինել հիդրավլիկական հաշվարկներ կատարող լայն շրջանակի մասնագետների համար:

 

Ուղեցույցն ընդգրկում է չքայքայող և քայքայող փորձարկմամբ բետոնի ամրության որոշումը համաձայն ՀՀ ստանդարտների: Դիտարկվել են չքայքայող բետոնի ամրության ինչպես մեխանիկական, այնպես էլ ֆիզիկական եղանակները: Ներկայացվել են չքայքայող և քայքայող փորձարկմամբ բետոնի ամրության որոշման համար նախատեսված սարքեր և սարքավորումներ, դրանց նախա-պատրաստումը փորձարկման:

 

Ուսումնական ձեռնարկ «073201.00.7 – Շինարարությունե մասնագիտության

«073201.09.6 — Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում»

կրթական ծրագրի ուսանողների համար:

Նախատեսված են մագիստրատուրայի «Ճանապարհաշինական նյութեր և

տեխնոլոգիաներե առարկայի դասընթացի ուսուցման համար:

 

Ուսումնագործնական մեթոդական ուղեցույցում ներկայացված են Հայաստանում և ճանապարհաշինարարության ոլորտի առաջատար երկրներում (ԱՄՆ, Եվրոպա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան) կիրառվող նյութերի ֆիզիկամեխանիկական հատկությունների լաբորատոր գնահատման մեթոդների վերլուծությունը, ինչպես նաև շինարարության որակի կառավարման համակարգերի, նյութերի ընդհանուր հատկությունների և ստանդարտ չափորոշիչներ սահմանող կառույցների մասին տվյալներ:

Բերված են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան երկրներում ընդունված ու կիրառվող գրունտների, լրանյութերի, ճանապարհային բիտումների և ասֆալտբետոնային խառնուրդների հատկությունների լաբորատոր փորձարկման ստանդարտ ընթացակարգերը, որոնց շրջա­նակներում հսկվում է նյութերի որակը ճանապարհաշինարարու­թյու­նում:

Ուսումնագործնական մեթոդական ուղեցույցը նախատեսված է «073201.00.7 – Շինարարություն» մասնագիտության «073201.09.6 — Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրի ուսանողների համար, ինչպես նաև մագիստրատուրայի «Ճանապարհաշի­նական նյութեր և տեխնոլոգիաներ» առարկայի դասընթացի ուսուցման համար:

 

Ուսումնական ձեռնարկ «073201.00.7 – Շինարարություն» մասնագիտության «073201.09.6 — Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրի ուսանողների համար:

Նախատեսված է մագիստրատուրայի «Կամուրջների հետազննումներ և փորձարկումներ» առարկայի դասընթացի ուսուցման համար:

Ձեռնարկի նպատակն է մագիստրատուրայի «Կամուրջների հետազննումներ և փորձարկումներ» առարկայի դասընթացը անցնող ուսանողներին ներկայացնել կամուրջների մշտադիտարկման ժամանակակից տեխնոլոգիաները։

Ձեռնարկում դիտարկված են կամուրջների գործիկային մշտադիտարկման եղանակները, նրանց իրականացման հիմնական դրույթները և բերված են մշտադիտարկման իրականացման համար անհրաժեշտ սարքերի և գործիկների հիմնական տեխնիկական պահանջները։ Նկարագրված են մշտադիտարկման կազմակերպման կառուցվածքը, մշտադիտարկման անցկացման համար անհրաժեշտ գործիկների տեղադրման սկզբունքները, գրանցվող տվյալների վերլուծման եղանակները։

Գրքի կազմը

Համառոտագիրը

2020 թ տպագրված գրքեր

Հոդվածների ժողովածուն ամփոփում է 2004–2019 թթ. կատարված քարանձավագիտական միջազ­­գային արշավախմբերի աշխատանքները, որոնք իրականացվել են Հայաստանի անձավագի­տական կենտրոնի և Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան հիմնադրամի ջանքերով։ Աշխատանքների կազմակերպմանը օժանդակել են Արցախի Հանրապե­տության կառավարությունը, մասնավորապես Քաշաթաղի կառավարման աշխատա­կազմը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, ՌԴ «Սպելեոլոգիաի սպելեստոլոգիա» գիտական պարբերականը, քարանձավագետներ 17 երկրներից։ Գրքում ներկայացված հոդվածները հրատարակվել են միջազգային տարբեր պարբերականներում, զեկուցումների տեսքով ներկայաց­վել են Եվրոպայի քարանձավագետների ֆորումի, «Հիպոգեա 2016, 2017, 2018» կոնֆերանսներում։ Ժղովածուն կհետաքրքրի ճարտարապետներին, պատմաբաններին, հնագետներին, տուրիզմի բնագավառի մասնագետներին և պարզապես ընթերցողներին, քանի որ գիտական լինելով հանդերձ՝ մատչելի է ընթերցողների լայն շրջանակի համար։

Ձեռնարկը նախատեսված է շինարարություն և քաղաքային տնտեսություն մասնագիտությունների ուսանողների համար: Այն շարադրված է ՃՇՀԱՀ բակալավրի կրթական աստիճանում դասավանդ­վող երկրորդ կիսամյակի  «Նյութերի դիմադրություն» դասընթացի ծրագրին համապատասխան:

«Ճարտարապետության և քաղաքաշինության իրավական հենք» դասընթացն ընդգրկված է «Ճարտարապետություն» մասնագիտության մագիստրատուրայի կրթական ծրագրում: Ուսումնամեթոդական ձեռնարկում ներկայացված են դասընթացի նպատակը, խնդիրները, դրա ծրագրում ընդգրկված թեմաները, մասնագիտական գործունեության ամբողջական շղթայում իրավահարաբերությունների կարգավորման միջոցները, դրանցում տեղ գտած առանձին բացերը, Ճարտարապետների էթիկայի և վարքագծի միջազգային ստանդարտները:

Ձեռնարկը նախատեսված է Ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների և դասախոսների համար: Այն կարող օգտակար լինել նաև նախագծային գործունեությամբ զբաղվող ճարտարապետներին: