ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
ՃՇՀԱՀ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Համալսարանի գիտական ներուժը կազմում են 248 գիտնականներ, այդ թվում գիտության դոկտոր` 53, գիտության թեկնածու` 195, պրոֆեսոր՝ 66, դոցենտ՝ 130: Գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի և թեմաների մեջ ներգրավված են գիտության դոկտոր` 39, գիտության թեկնածու` 63, պրոֆեսոր՝ 35, դոցենտ՝ 30:
Համալսարանում իրականացվում են հետևյալ ծրագրերը և թեմաները.
ՀՀ պետբուջեից ֆինանսավորվող
– Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ իրականացված հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտության 5 ծրագեր.
1) ՀՀ Ճարտարապետական և շինարարական համալիրների կայուն զարգացման ուղիների բացահայտում, ճշգրտում, ներդրման առաջարկությունների և հանձնարարականների մշակում` մշտական համակարգային մոնիտորինգի կիրառմամբ (գիտ.ղեկ.` ճ.դ-ր Յու.Սաֆարյան, սկիզբը` 08.01.2016թ., ավարտը` 31.12.2016թ.),
2) ՀՀ ջրային համակարգերի պահպանում, զարգացում և կատարելագործում (գիտ.ղեկ.` տ.գ.դ-ր Ա. Սարուխանյան, սկիզբը` 08.01.2016թ., ավարտը` 31.12.2016թ.),
3) Երկրակեղևի սեյսմոգեն խզվածքներում տեղաշարժերի գրանցում և գեոդեզիական մոնիտորինգի իրականացում լազերային չափիչ գերճշգրիտ սարքերի կիրառմամբ (գիտ.ղեկ.` տ.գ.դ-ր Հ.Պետրոսյան, սկիզբը` 08.01.2016թ., ավարտը` 31.12.2016թ.),
4) Գիտահետազոտական սեկտորի պահպանում և զարգացում (գիտ.ղեկ.` տ.գ.թ. Ն. Փիրումյան, սկիզբը` 08.01.2016թ., ավարտը` 31.12.2016թ.),
5) ՀՀ-ում շինարարական նյութերի և տեխնոլոգիաների արդիականացման հիմնախնդիրները և առաջարկություններ դրանց լուծման վերաբերյալ (գիտ.ղեկ.` տ.գ.դ-ր. Գ. Գալստյան, սկիզբը` 08.01.2016թ., ավարտը` 31.12.2016թ.),
6) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման հայեցակարգերի և ջրային ենթակառուցվածքների շահագործման տեղային կանոնակարգերի մշակում» նպատակային–ծրագրային ֆինանսավորման ծրագիր (գիտ.ղեկ.` տ.գ.դ-ր Ա. Սարուխանյան, սկիզբը` 12.01.2015թ., ավարտը` 30.12.2018թ.),
– Գիտահետազորական պայմանագրային 1 աշխատանք՝
7) «ՀՀ Սյունիքի մարզի Գեղի ջրամբարի պատվարի տեխնիկական վիճակի հետազոտություն և անվտանգության հայտարարագրերի մշակում» (պատվիրատու՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ) (գիտ.ղեկ.` տ.գ.դ-ր Ա. Սարուխանյան, սկիզբը` 05.2013թ., ավարտը` 01.2016թ.):
Արտասահմանյան գործընկերների հետ համատեղ հոկտեմբերի 26-28-ը Համալսարանը կազմակերպել և անց է կացրել «Ճարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրները» խորագրով 8-րդ միջազգային գիտաժողովը (Ֆլորենցիայի համալսարանի, Օստրավայի տեխնիկական, Չեստեհովայի տեխնոլոգիական, Պեկինի քաղաքաշինության և ճարտարապետության, Սանտ-Պետերբուրգի պետական ճարտարապետաշինարարարական համալսարանների հետ համատեղ):
Համալսարանի գիտնականները, ասպիրանտները և ուսանողները մասնակցել են ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային գիտաժողովների, սեմինարների աշխատանքներին, այդ թվում՝
Համալսարանում լույս տեսնող գիտական պարբերականները («ՃՇՀԱՀ տեղեկագիր» – ISSN 1829-4197 և «ՃՇՀԱՀ գիտական աշխատություններ» – ISSN 1829-4200) ընդգրկված են ՀՀ ԲՈՀ-ի ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրապարակման համար ընդունելի հրատարակությունների 2016թ. ցուցակում: Այդ պարբերականները համառոտ շարադրվում են Ռուսաստանի Դաշնության ՎՆԻԻՆՏՊԻ «Շինարարություն և ճարտարապետություն» (ISSN 0233-8440) ռեֆերատիվ տեղեկատվական գիտատեխնիկական պարբերականում:
ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Անվանում |
Քանակ
|
1. Հրապարակումներ |
|
ՃՇՀԱՀ աշխատակիցների կողմից գիտական ամսագրերում, պարբերականներում և ժողովածուներում տպագրված հոդվածներ, այդ թվում` |
280 |
Հայաստանյան |
242 |
Օտարերկրյա, այդ թվում |
38 |
Scopus ցանկում ընդգրկված պարբերականներում կամ գիտական հրատարակություններում |
9 |
Հրատարակված գրքեր, մենագրություններ |
5 |
Հրատարակված ուսումնամեթոդական ձեռնարկներ |
8 |
ՀՀ շինարարական նորմեր |
1 |
ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված հայաստանյան գիտական պարբերականներ, այդ թվում ` |
|
“ՃՇՀԱՀ գիտական աշխատություններ” |
4 հատոր (80 հոդված) |
“ՃՇՀԱՀ տեղեկագիր” |
4 հատոր (70 հոդված) |
“Հայաստանի շինարարների միության Տեղեկագիր.Գիտական աշխատությունների ժողովածու” |
1 հատոր (15 հոդված) |
“Procedings of 8th International Conference Contemporary Problems of Architecture and Construction” |
2 հատոր (103 հոդված) |
2. Մտավոր սեփականություն |
|
ՀՀ օգտակար մոդել, գյուտ |
5 |
3. Գիտական միջոցառումների մասնակցություն, այդ թվում՝ |
29 |
Հայաստանյան |
6 |
Օտարերկրյա |
23 |
4. Համալսարանի անդամակցություն միջազգային գիտական ընկերություններին, կազմակերպություններին |
12 |
5. Գիտաշխատողների անդամակցություն միջազգային գիտական ընկերություններին, կազմակերպություններին |
17 |
6. Գիտաշխատողների անդամակցություն գիտական պարբերականների խմբագրական խորհուրդներին, այդ թվում՝ |
73 |
Հայաստանի Հանրապետության |
70 |
Օտարերկրյա |
7 |
ՃՇՀԱՀ-ի գիտնականներիը 2016թ. արժանացել են հետևյալ մրցանակներին.
ՀՀ նախագահի մրցանակ բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ “Նուկլեինաթթուների հետ կենսաբանորեն ակտիվ միացությունների կապումը, տեսություն և փորձ” գիտական հոդվածների շարքի համար (Կարապետյան Ա.Թ.), ՀՀ Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված «Արդյունավետ գիտաշխատող ‐ 2016» մրցույթի շահառու (Բարսեղյան Մ.Գ.):
Համալսարանի գիտնականներին շնորհվել է ՀՀ նախագահի “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” 2-րդ աստիճանի 1 շքանշան, «Անանիա Շիրակացի» 2 մեդալ, «Մովսես Խորենացի» 1 մեդալ, ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչում, Ռուսաստանի Դաշնության ՄՊՇՀ-ի Ն.Ս.Ստրելեցկու անվան 1 մեդալ, Լեհաստանի Հանրապետության Չեստեխովայի տեխնոլոգիական համալսարանի 2 մեդալ, «Սբ. Ներսես Շնորհալի» 1 շքանշան, ՀՀ վարչապետի 4 հուշամեդալ, Կրթության և գիտության նախարարության 3 «Ոսկե հուշամեդալ», Երևանի քաղաքապետի 5 ոսկե մեդալ:
6,678 Ընդամենը Դիտված, 4 Դիտվել է այսօր