(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Գիտական խորհուրդ

Գիտական խորհրդի նիստ 11.01.2021թ.

  1. Համալսարանի ռեկտորի տարեկան հաշվետվության մասին
  2. Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  3. Համալսարանի ներքին իրավական ակտերի հաստատման մասին:
  4. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
  5. Ընթացիկ հարցեր:

Գիտական խորհրդի նիստ 27.08.2020թ.

  1. 2020-2021 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին:
  2. Համալսարանի վաստակաշատ որոշ աշխատակիցներին պարգևատրելու, Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում շնորհելու համար երաշխավորելու մասին:
  3. Ընթացիկ հարցեր:

Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝

  1. Համալսարանում ուսումնական գործընթացը համավարակի պայմաններում 2020թ. սեպտեմբերի 1-ից կազմակերպվելու է հիբրիդային եղանակով: Ընթացիկ կիսամյակի համար ամբիոնները պարտադիր պետք է ունենան դասընթացների առցանց կազմակերպման վերանայված էլեկտրոնային տարբերակները: Ընդգծվեց յուրաքանչյուր անձի (ուսանող, թե աշխատող) պատասխանատվությունը և համալսարանում ուսումնական գործընթացի կազմակերպման սահմանված կարգի անվերապահ կատարումը:
  2. Ծննդյան հոբելյանի կապակցությամբ պարգևատրվեցին՝ Համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր, գիտության և տեխնիկայի գծով վաստակավոր գործիչ Ա.Մ. Բարխուդարյանը երկարամյա գիտամանկավարժական և վարչական բարեխիղճ ու արդյունավետ գործունեության համար և ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ պարգևատրվեց երկու ամսվա աշխատավարձի չափով,  Համալսարանի դիզայնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Հայաստանի դիզայներների միության նախագահ Ա.Մ. Բաղդասարյանը դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում ունեցած վաստակի, ստեղծագործող սերնդի դաստիարակության, դիզայն մասնագետների թողարկման գործում ներդրած ավանդի և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ պարգևատրվեց Համալսարանի ոսկե մեդալով: 

Գիտական խորհրդի նիստ   12.07.2019թ.

  1. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի բարձրացման մասին:
  2. «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամի կրթական գործընթացներում ուսանողների գործառույթների մասին կարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
  3. Համալսարանի «Տնտեսագիտություն» և «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտությունների ուսումնական պլանների հաստատման մասին:
  4. Պրոֆեսորի գիտական կոչման հավակնորդի որակավորման գործի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  5. Համալսարանի ամբիոնի վարիչների թափուր պաշտոնների հավակնորդների անձնական գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  6. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
  7. Ընթացիկ հարցեր:

Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝

  1. Հաստատվեց համալսարանի  պրոֆեսորադասախոսական կազմի՝ 2019թ.  սեպտեմբերի 1-ից բարձրացված վարձատրության չափի սանդղակը:
  2. Հաստատվեց «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամի կրթական գործընթացներում ուսանողների գործառույթների մասին կարգը» փոփոխություններով, լրացումներով և նոր խմբագրությամբ:
  3.  Հաստատվեց «Տնտեսագիտություն», «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտությունների վերանայված ուսումնական պլանները:
  4.  Որոշվեց «Տնտեսագիտություն» և «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտությունների վերանայված ուսումնական պլանները կիրարկել 2019թ. սեպտեմբերի 1-ից:
  5. Քննարկվեցին պրոֆեսորի գիտական կոչման հավակնորդի որակավորման գործը:
  6. Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության  արդյունքներով պրոֆեսորի գիտական կոչում շնորհվեց՝ Սարգիս Շավարշի Ստեփանյանին՝ Ը.00.00., «Տնտեսագիտություն»  մասնագիտությամբ:
  7. Քննարկվեց համալսարանի ամբիոնի վարիչների թափուր պաշտոնների հավակնորդների անձնական գործերը: 
  8. Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության  արդյունքներով՝ ամբիոնի վարիչներ ընտրվեցին հետևյալ անձինք.  Արտավազդ Ավետիքի Արզումանյան՝ Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիայի ամբիոն, Աննա Կառլենի Քարամյան՝ Ջերմագազամատակարարման և օդափոխությանն ամբիոն, Մանվել Զախարի Պողոսյան՝ Գծագրություն և համակարգչային գրաֆիկայի ամբիոն,  Սուրեն Վլադիմիրի Թովմասյան՝ Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Արտաշես Արսենի Մելիքյան՝ Ինտերիերի և էքստերիերի դիզայնի ամբիոն:
  9. Հաստատվեցին հայցորդների և ասպիրանտների ատենախոսական թեմաները և գիտական ղեկավարները:

Գիտական խորհրդի նիստ   21.05.2019թ.

  1. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բոլոր կրթական ծրագրերի  ուսումնական գործընթացի 2019-2020 ուստարվա ժամանակացույցների և դասընթացների ծրագրերի հաստատման մասին:
  2. Ամբիոնի վարիչների աշխատանքի վարձատրության չափի որոշման և պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի բարձրացման մասին:
  3. Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  4. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
  5. Ընթացիկ հարցեր:

Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝

  1. Հաստատվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բոլոր կրթական ծրագրերի  ուսումնական գործընթացի 2019-2020 ուստարվա ժամանակացույցները:
  2. Հաստատվեց «Տնտեսագիտություն», «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտությունների բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի ուսումնական պլաններում ընդգրկված դասընթացների ծրագրերը:
  3. Հաստատվեց «Ամբիոնի վարիչի վարչական գործառույթների համար վարձատրության չափի որոշում» նորմերը:
  4. Որոշվեց վերանայել 2018թ. սեպտեմբերի 1-ից գործող «Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի վարձատրության չափի սանդղակը» այնպես, որ 2019թ. սեպտեմբերի 1-ից կատարվի աշխատավարձի նոր բարձրացում՝ համալսարանի ֆինանսական հնարավորությունների սահմաններում:
  5. Քննարկվեցին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերը:
  6. Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության  արդյունքներով՝ պրոֆեսորի գիտական կոչում շնորհվեց հետևյալ անձանց՝ Էմմա Պապինի Հարությունյանին՝ ԺԸ.00.01 «Ճարտարապետություն»  մասնագիտությամբ, Կարո Վրեժի Վարդանյանին՝ ԺԸ.00.03, «Կերպարվեստ»  մասնագիտությամբ: Դոցենտի գիտական կոչում շնորհվեց հետևյալ անձանց՝ Վահան Բագրատի Նռանյանին Ե.23.03, «Շինարարություն»  մասնագիտությամբ: Տաթևիկ Մկրտչի Աշչյանին՝ Ժ.01.00, «Գրականագիտություն»  մասնագիտությամբ:
  7. Հաստատվեցին հայցորդների և ասպիրանտների ատենախոսական թեմաները և գիտական ղեկավարները:

Գիտական խորհրդի նիստ   28.03.2019թ.

  1. Համալսարանի կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին:
  2. Ճարտարապետություն մասնագիտության բակալավրի ավարտական աշխատանքի թեմայի ընտրությանը, կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին:
  3. Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  4. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
  5. Ընթացիկ հարցեր:

Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝

  1. «Գիտաարտադրական և փորձարարական կենտրոնը» վերանվանվեց «Փորձաքննությունների և հետազոտությունների կենտրոն»:
  2. Հաստատվեց «Ճարտարապետություն մասնագիտության բակալավրի ավարտական աշխատանքի թեմայի ընտրությանը, կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները» ներկայացնող փաստաթուղթը:
  3. Քննարկվեց դոցենտի գիտական կոչման հավակնորդի որակավորման գործը:
  4. Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության  արդյունքներով  դոցենտի գիտական կոչում շնորհվեց. Մհեր Լևոնի Չերքեզյանին ՝ ԺԸ.00.01 «Ճարտարապետություն»  մասնագիտությամբ:
  5. Հաստատվեցին հայցորդների և ասպիրանտների ատենախոսական թեմաները և գիտական ղեկավարները:

Գիտական խորհրդի նիստ   03.12.2018թ.

  1. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներքին իրավական ակտերի քննարկման և հաստատման մասին:
  2. Դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  3. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
  4. Ընթացիկ հարցեր:

Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝

  1. Հաստատվեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներքին իրավական ակտերը:
  2. Քննարկվեցին դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերը:
  3. Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության  արդյունքներով ՝ դոցենտի գիտական կոչում շնորհվեց հետևյալ անձանց. Աշոտ Յուրիի Սաֆարյանին՝ ԺԸ.00.01 «Ճարտարապետություն»  մասնագիտությամբ: Անի Հրաչյայի Աճառյանին՝ ԺԷ.00.00, «Արվեստագիտություն» մասնագիտությամբ: Հաստատվեցին հայցորդների և ասպիրանտների ատենախոսական թեմաները և գիտական ղեկավարները:

Գիտական խորհրդի նիստ   26.10.2018թ.

  1. Մագիստրատուրայի «Շինարարություն» և «Քաղաքային տնտեսություն» մասնագիտությունների կրթական ծրագրերի վերանայված ուսումնական պլանների հաստատման մասին:
  2. Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  3. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
  4. Ընթացիկ հարցեր:

Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝

  1. Հաստատվեցին մագիստրատուրայի «Շինարարություն» և «Քաղաքային տնտեսություն» մասնագիտությունների կրթական ծրագրերի վերանայված ուսումնական պլանները:
  2. Քննարկվեցին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերը:
  3. Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության  արդյունքներով ՝ պրոֆեսորի գիտական կոչում շնորհվեց. Պետրոս Վարդգեսի Համբարձումյանին՝ Ե.23.06 «Շինարարություն»  մասնագիտությամբ: Դոցենտի գիտական կոչում շնորհվեց հետևյալ անձանց՝ Սուրեն Վլադիմիրի Թովմասյանին՝ Ե.23.06, «Շինարարություն»  մասնագիտությամբ, Ավետիք Արտավազդի Արզումանյանին՝ Ե.23.01, «Շինարարություն», Սյուզաննա Յուրիի Ջիլավյանին՝ ԺԸ.00.01, «Ճարտարապետություն»  մասնագիտությամբ:
  4. Հաստատվեցին հայցորդների և ասպիրանտների ատենախոսական թեմաները և գիտական ղեկավարները:

Գիտական խորհրդի նիստ   13.07.2018թ. 

  1. Համալսարանի 2018-2019 ուստարվա առկա և հեռակա ուսուցմամբ մասնագիտությունների մեկ կրեդիտի արժեքը որոշելու մասին:
  2. Համալսարանի հաստիքացուցակում անվանափոխություններ կատարելու մասին:
  3. Դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  4. Ընթացիկ հարցեր:

Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝

  1. Հաստատվեցին Համալսարանի 2018-2019 ուստարվա առկա և հեռակա ուսուցմամբ մասնագիտությունների մեկ կրեդիտի արժեքը:
  2. «Տեխնիկական շահագործման, սպասարկման և պահպանման բաժնի» ու «Գնումների բաժնի» անունները դրանց կողմից իրականացվող գործառույթներին համապատասխանեցնելու նպատակով որոշվեց՝ «Տեխնիկական շահագործման, սպասարկման և պահպանման բաժինը» վերանվանել «Համալսարանի գույքի պահպանման, շահագործման բաժին», «Գնումների բաժինը» վերանվանել «Տնտեսական բաժին»:
  3. Քննարկվեցին դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերը:
  4. Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության  արդյունքներով դոցենտի գիտական կոչում շնորհվեց հետևյալ անձանց՝ Արև Հարությունի Սամուելյանին ԺԸ.00.01, «Ճարտարապետություն» մասնագիտությամբ, Հայկ Արարատի Սարգսյանին Ե.23.02, «Շինարարություն» մասնագիտությամբ:

Գիտական խորհրդի նիստ   14.06.2018թ. 

  1. 2017-2018 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքների մասին:
  2. Դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  3. ՀՀ բուհերի 2018-2019 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով համալսարանին հատկացված տեղերի բաշխումը ըստ մասնագիտությունների կրթական ծրագրերի:
  4. Ընթացիկ հարցեր:

Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝

  1. Ներկայացվեցին և վերլուծվեցին 2017-2018 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքները և ատեստավորող հանձնաժողովների եզրակացությունները:
  2. Քննարկվեցին դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերը: Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով. դոցենտի գիտական կոչում շնորհվեց հետևյալ անձանց՝ Արմինե Արծրունու Գևորգյանին Ե.23.03, «Շինարարություն» մասնագիտությամբ, Մարիաննա Պողոսի Հակոբյանին Ե.23.03, «Շինարարություն» մասնագիտությամբ, Վարդգես Պետրոսի Համբարձումյանին Ե.23.04, «Շինարարություն» մասնագիտությամբ,Արթուր Գեորգիի Ավետիսյանին՝ Ե.23.03, «Շինարարություն» մասնագիտությամբ:
  3. Ըստ մասնագիտությունների կրթական ծրագրերի հաստատվեցին 2018-2019 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով համալսարանին հատկացված տեղերի բաշխումը:

 

Գիտական խորհրդի նիստ   17.04.2018թ. 

  1. Համալսարանի աշխատողների գիտական հետազոտությունների արդյունքների հրապարակումը «Scopus» և «Web of Science» համակարգերում ընդգրկված ամսագրերում խթանելու մասին:
  2. Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
  3. Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ոսկե մեդալով պարգևատրելու մասին:
  4. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
  5. Ընթացիկ հարցեր:

Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝

  1. Համալսարանի աշխատողների գիտական հետազոտությունների արդյունքների հրապարակումը «Scopus» և «Web of Science» համակարգերում ընդգրկված ամսագրերում խթանելու նպատակով սահմանվեց խրախուսման վճարի չափ 2018թ. հունվարի 1-ից հետո հրապարակված և սահմանված պահանջները բավարարող գիտական աշխատությունների հեղինակների համար:
  2. Քննարկվեցին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերը: Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով  պրոֆեսորի գիտական կոչում շնորհվեց հետևյալ անձանց՝ Տիգրան Լեոնիդի Դադայանին՝ Ե.23.00, «Շինարարություն» մասնագիտությամբ, Հայկ Երվանդի Այվազյանին՝ ԺԸ.00.01, «Ճարտարապետություն» մասնագիտությամբ, Սարգիս Ռուբիկի Սարդարյանին՝ ԺԸ.00.01, «Ճարտարապետություն» մասնագիտությամբ,     դոցենտի գիտական կոչում շնորհվեց հետևյալ անձանց՝  Արշավիր Ալեքսանի Աղեկյանին՝ ԺԸ.00.01, «Ճարտարապետություն» մասնագիտությամբ, Հրաչյա Վոլոդյայի Վարդանյանին՝ ԺԸ.00.01, «Ճարտարապետություն»  մասնագիտությամբ:
  3. Հայաստանի պատմաճարտարապետական ժառանգության արժևորման և համալսարանի միջազգային կապերի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը պարգևատրվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ոսկե մեդալով:
  4. Հաստատվեցին հայցորդների և ասպիրանտների ատենախոսական թեմաները և գիտական ղեկավարները:

 

Գիտական խորհրդի նիստ   23.02.2018թ.

  1. 2017-2018 ուստարվա քննաշրջանի արդյունքների մասին:
  2. Համալսարանի հաստիքացուցակում անվանափոխություններ կատարելու մասին:
  3. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներքին իրավական ակտերի քննարկման և հաստատման մասին:
  4. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
  5. Համալսարանի շախմատի հավաքականի անդամներին և մարզչին պարգևատրելու մասին:
  6. Ընթացիկ հարցեր:

Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝

  1. Ներկայացվեց և վերլուծվեց 2017-2018 ուստարվա քննաշրջանի արդյունքները (ներառյալ առաջին լուծարքի տվյալները):
  2. «Ընդունելությունների» բաժնի անվանումը գործունեությանը համապատասխանեցնելու նպատակով այն վերանվանվեց «Դիմորդների ընդունելության» բաժին:
  3. Հաստատվեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներքին իրավական ակտերը:
  4. Հաստատվեցին հայցորդների և ասպիրանտների ատենախոսական թեմաները և գիտական ղեկավարները:
  5. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի դասախոս, Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամ, համալսարանի շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային գրոսմայստեր Լիլիթ Դավիթի Գալոյանը, Դիզայնի ֆակուլտետի ուսանող, միջազգային վարպետ Սիրանուշ Ռաֆայելի Ղուկասյանը և Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի ուսանող, միջազգային վարպետ Նարե Վանիկի Առաքելյանը Հայաստանի կանանց շախմատի բարձրագույն առաջնությունում ինչպես նաև այլ մրցաշարերում մշտապես բարձր արդյունքներ ցուցաբերելու համար պարգևատրվեցին «Ռաֆայել Վահանյան» արծաթե մեդալով:

Գիտական խորհրդի նիստ 19.12.2016թ.

  1. Համալսարանի 2016թ. գործունեության հաշվետվություն (զեկ.՝ Գ.Շ. Գալստյան):
  2. Համալսարանում 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության ուսման վարձաչափերը հաստատելու մասին (զեկ.` Գ.Շ. Գալստյան):
  3. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներքին իրավական ակտերի քննարկման և հաստատման մասին (զեկ.՝ Գ.Շ. Գալստյան):
  4. Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին (զեկ.՝ Յու.Ա. Սաֆարյան):
  5. Ընթացիկ հարցեր:

 Օրակարգայինհարցերի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝

  1. Համալսարանի իրավական կարգավիճակի փոփոխմամբ պայմանավորված (ԵՃՇՊՀ ՊՈԱԿ-ըդարձել է ՃՇՀԱՀ հիմնադրամ), ինչես նաև ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ ՀՀ ԿԳ նախարարության որոշումները ընդգրկելու անհրաժեշտությունից ելնելով խմբագրվում են համալսարանի ներքին կյանքը համակարգող իրավական ակտերը: Այս նիստում նոր խմբագրությամբ հաստատվեցին՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի աշխատողների ներքին կարգապահության կանոնները, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի գործավարության մասին կարգը, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնի կանոնակարգը,հոգաբարձուների խորհրդում հաստատելու համար երաշխավորվեց «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի միջին մասնագիտական կրթության քոլեջի կանոնակարգը, առաջին ընթերցմամբ ընդունվեց և համալսարնի ֆակուլտետների ու ամբիոնների քննարկմանը ներկայացվեց «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի տարվա լավագույն ուսանող ամենամյա մրցանակաբաշխության կանոնակարգը:
  2. Ներկայացվեց համալսարանի 2015-2016 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի արդյունքները:
  3. Հաստատվեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագիտությունների 2015-2016 ուստարվա աշխատանքային ուսումնական պլանները:
  4. Համալսարանի գիտխորհրդի որոշմամբ փակ գաղտնի քվեարկությամբ 6 դասախոսի շնորհվեցին դոցենտի, 4-ին՝ պրոֆեսորի գիտական կոչումներ:
  5. Հաստատվեց թեկնածուական ատենախոսության թեման և գիտական ղեկավարը:

 

Ազգանուն, անուն, հայրանուն

Պաշտոնը, գիտական աստիճանը, գիտական կոչումը

1.      

Վարդանյան Եղիազար Վահրամի

Ռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր, նախագահ

2.      

Լևոնյան Լևոն Հայկազի

Գիտական քարտուղար, տ.գ.թ., դոցենտ

3.     

Աթանեսյան Վանիկ Ժիրայրի

Ֆինանսատնտեսական վարչության ղեկավարի տեղակալ

4.      

Ավագյան Անահիտ Գևորգի

Ք05 խմբի ուսանող

5.      

Ալոյան Արտյոմ Ալբերտի 

ՃՏՊՃԺՎՎԳԱ և Պ ամբիոն, ճ. թ., պրոֆեսոր

6.     

Ասիրյան Ալբերտ Միքայելի

Գիտական ծրագրի ավագ գիտաշխատող, տ.գ.դ., պրոֆեսոր

7.      

Արզումանյան Մարիաննա Վարդանի

Ճ01-5 խմբի ուսանող

8.     

Բաբայան Սոնա Վալերիի

Դ05-1 խմբի ուսանող

9.     

Բաղդասարյան Աշոտ Միքայելի

Դիզայնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

10.    

Բարսեղյան Իրինա Հովհաննեսի

Շ01-2 խմբի ուսանող

11.     

Բարսեղյան Տիգրան Սերյոժայի

Ճարտարապետական նախագծման և ճարտարապե­տական միջավայրի դիզայնի ամբիոն, ճ.թ., պրոֆեսոր

12.    

Բարսեղյան Մանուկ Գևորգի

Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, ֆ.մ.գ.դ.

13.    

Գրիգորյան Մարինե Սամվելի 

Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ

14.    

Գրիգորյան Նելլի Աշոտի

Դ92-2 խմբի ուսանող

15.    

Դադայան Տիգրան Լեոնիդի

Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր

16.    

Եդոյան Վարդգես Հայկի

Միջազգային կապերի գծով պրոռեկտոր, ֆ.մ.գ.թ, դոցենտ

17.    

Ենգոյան Աննա Ռոբերտի 

Ճարտարապետական նախագծման և ճարտարապե­տական միջավայրի դիզայնի ամբիոն, ճ.թ., պրոֆեսոր

18.    

Թովմասյան Սարգիս Արիստակեսի

Գիտական քաղաքականության վարչության ղեկավար, ճ.դ., դոցենտ

19.    

Թոքմաջյան Լևոն Հրաչի

Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոն, ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ

20.   

Խաչատրյան Ավետիս Էդվարդի

Ճարտարապետական նախագծման և ճարտարապե­տական միջավայրի դիզայնի ամբիոն, ճ.թ., պրոֆեսոր

21.    

Խաչատրյան Թագուշ Ծիլվանի

Ճարտարապետական նախագծման և ճարտարապե­տական միջավայրի դիզայնի ամբիոն, ճ.թ., պրոֆեսոր

22.   

Խաչիյան Էդուարդ Եփրեմի

Շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.դ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

23.   

Ծատուրյան Արտյոմ Սերյոժայի

Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, դասախոս

24.   

Ծորմության Արմինե Արմենի

Շ01-2 խմբի ուսանող

25.   

Կարապետյան Փայլակ Անդրուշի

Ֆինանսատնտեսական վարչության ղեկավար

26.   

Հակոբյան Տաթևիկ Կամոյի

Արտասահմանցի սովորողների բաժնի վարիչ

27.   

Հարությունյան Վալերիկ Մամիկոնի

Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ

28.   

Հարությունյան Քրիստինե Պավելի

Գլխավոր հաշվապահ

29.   

Հովեյան Հովսեփ Աշոտի

Համալսարանի աշխատակազմի ղեկավար, տ.գ.թ.

30.   

Հովհաննիսյան Անահիտ Վալտերի

Միջին մասնագիտական կրթության քոլեջի տնօրեն, տնտ. թ., դոցենտ

31.    

Հովհաննիսյան Արա Արամի 

Էկոնոմիկայի և իրավունքի ամբիոն, տնտ. թ., դոցենտ

32.   

Հովհաննիսյան Հռիփսիմե Վարդանի

Ք95 խմբի ուսանող

33.   

Հովհաննիսյան Վարազդատ Փայլակի 

Կրթության որակի կենտրոնի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ

34.   

Հովսեփյան Սուրեն Ռոբերտի

Համալսարանի ռեկտորի խորհրդական, տ.գ.թ.

35.   

Ղասաբյան Հարություն Հակոբի

Համալսարանի արհմիութենական կազմակերպության նախագահ

36.   

Ղուլյան Արմինե Բագրատի

Շինարարական արտադրության  տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոն, տ.գ.թ., դոցենտ

37.   

Մամյան Զարուհի Հենրիկի

Քաղաքաշինության ամբիոնի վարիչ, ճ.թ., պրոֆեսոր

38.   

Մարգարյան Ալբերտ Յախշիբեկի

Ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոն, տ.գ.դ., պրոֆեսոր

39.   

Մարգարյան Աստղիկ Սարմենի

Դ05-1 խմբի ուսանող

40.   

Մարտիրոսյան Անգին Վիկտորի

Կրթական ծրագրերի վարչության ղեկավար, տ.գ.թ., դոցենտ

41.    

Մատուլյան Գոհար Հարությունի 

Ընդհանուր բաժնի վարիչ

42.   

Մելիքյան Արտաշես Արսենի

Դիզայնի ֆակուլտետի դեկան, ճ.թ., պրոֆեսոր

43.   

Մկրտչյան Նարե Էդգարի

Ք05 խմբի ուսանող

44.   

Շահինյան Սամվել Մարտինի

Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ, ճ. դ., պրոֆեսոր

45.   

Շատվորյան Արմեն Ռուբենի

Ճարտարապետության ֆակուլտետի դեկան, ճ.թ., դոցենտ

46.   

Չիլինգարյան Նիկոլայ Վաղինակի

Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստ­րուկցիաների արտադրության ամբիոն, տ.գ.դ., պրոֆեսոր

47.   

Պողոսյան Մանե Թևանի

Ճ91-2 խմբի ուսանող

48.   

Պողոսյան Մանվել Զախարի

Գծագրության և համակարգչային գրաֆիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր

49.   

Սահակյան Արամ Աշոտի

Շինարարության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ.

50.   

Սարգսյան Արմեն Գեղամի

Շ12 խմբի ուսանող

51.    

Սարուխանյան Արեստակ Արամայիսի

Ջրային համակարգերի,  հիդրոտեխնիկայի և հիդրո­էներգետիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր

52.   

Սիրունյան Մերի Ենոքի

Ռեկտորի օգնական

53.   

Ստեփանյան Գառնիկ Արայիկի

Ճարտարապետական նախագծման և ճարտարապե­տա­կան միջավայրի դիզայնի ամբիոն, դոցենտ

54.   

Սուքիասյան Ռոբերտ Ռաֆիկի

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, բ.գ.թ.

55.   

Վարդանյան Հասմիկ Մարատի 

Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի դասախոս

56.   

Վարդանյան Քնարիկ Հենրիկի

Կ92-1 խմբի ուսանող

57.   

Տոնոյան Արեգ Սամվելի

Ք95 խմբի ուսանող

58.   

Քերոբյան Միլենա Ազատի

Ճ01-3 խմբի ուսանող

59.   

Օհանյան Սիրեկան Բորիսի

Քաղաքաշինության ամբիոն, ճ. թ., պրոֆեսոր