Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ջերմ ողջույններ Կորեայի համալսարանից, Սեուլ, Կորեա:
Կորեայի համալսարանը հիմնադրվել է 1905թ. և ճանաչված է որպես երկրի ամենահին, ամենամեծ և ամենաբարձր վարկանիշ ունեցող համալսարաններից մեկը: Համալսարանն ունի 81 դեպարտամենտ 22 քոլեջներում և դպրոցներում, 23 ասպիրանտական դպրոցներ, 141 հետազոտման ինստիտուտներ, 33 օժանդակ կառույցներ, ինչպես նաև բժշկական կառույցներ, որոնց թվում կա նաև ուսուցողական հիվանդանոց: Դա նշանակում է ավելի քան 1.694 լրիվ դրույքով աշխատող ֆակուլտետների անդամներ, 27.563 բակալավրիատի և 9,448 մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ 2018թ.:
2018թ. Quacquarelli Symonds-ի կողմից համաշխարհային բուհերի միջազգային վարկանշավորման արդյունքում համալսարանը զբաղեցրել է 86-րդ հորիզոնականը: Արվեստի, հումանիտար և հասարակական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, կենսաբանություն և բժշկության ոլորտում այն աշխարհի 100 լավագույն համալսարանների ցուցակում է: Համաշխարային Հատկապես հասարակագիտության և կառավարման ոլորտում այն զբաղեցնում է 32-րդ տեղը, ճարտարագիտության և տեխնոլոգիայի ոլորտում՝ 48-րդը, բնագիտական ոլորտում՝ 66-րդը :
Կորեայի համալսարանն առաջարկում է մագիստրատուրայի և ասպիրանտուրայի աստիճաններ հումանիտար, հասարակական, բնական գիտաությունների և ինժեներիայի ոլորտում: Այդ ծրագրերը ընձեռում են մի շարք որոշակի և ցանկալի առանձնահատկություններ. բարձր մակարդակի ներգրավվածություն տարբեր ֆակուլտետների անդամների և ակնառու ուսանողների միջև, ինչպես նաև կամպուսային լայն միջավայր: Աստիճան շնորհող այս ծրագրերի լրացումը և հարստացումը մի շարք միջառարկայական միավորների ամբողջություն է, որը խթանում է ինտելեկտուալ ակտիվությունն ու հետազոտությունը ստորաբաժանումների միջև:
21-րդ դարի քաղաքակրթության շրջադարձային շրջանում բարձրագույն կրթության մեջ նորարարության և բարձրագույն կրթության պարադիգմային փոփոխության մեջ Կորեայի համալսարանը խոստանում է աջակցել տաղանդների բացահայտմանը, ովքեր կաջակցեն գիտահետազոտական ոլորտոմ գիտելիքի ստեղծմանը՝ ներկայացնելով Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը:
Խնդրում ենք կից ներկայացված նյութը տարածել Ձեր ուսանողների շրջանում: Եթե կան ուսանողներ, ովքեր հետաքրքրված են Կորեայի համալսարանի մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերով, կարող եք կապ հաստատել մեզ հետ:
Կանխավ շնորհակալություն ենք հայտնում համագործակցության համար:
Հարգանքով,
Պրոֆ. Սենհո Լիմ
Մագիստրոսական և ասպիրանտական դպրոցի դեկան
Կորեայի համալսարան Կորեայի կառավարության կրթաթոշակային ծրագիր

95  Ընդամենը Դիտված, 4 Դիտվել է այսօր

28.11.18

96  Ընդամենը Դիտված, 5 Դիտվել է այսօր