(010) 303-300

Նալբանդյան Գրիգոր Ալբերտի

Ճարտարապետ, դոցենտ

Ծննդյան թիվը, ամիսը, ամսաթիվը`  02.01.1960

Էլ. փոստը`  grinal2000@yahoo.com, g.nalbandyan@nuaca.am

 

Կրթություն և վերապատրաստում

  • 2015թ. «Ճարտարապետական, արվեստի, քաղաքաշինական  վերականգնման իտալա­կան ասոցիացիայի» միջազգային կուրսեր, Իտալիա:
  • 2015թ. «Էլեկտրոնային ուսուցման կազմակերպումը MOODLE համակարգում» թեմայով վե­րա­պատրաստման դասընթաց, Երևան:
  • 1998թ. «Քարե հուշարձանների ամրակայում» միջազգային կուրսեր, Իրան:
  • 1997թ. «Ժողովրդական ճարտարապետություն» միջազգային կուրսեր, Վրաստան:
  • 1993թ. «Երիտասարդություն և մշակութային ժառանգություն» միջազգային կազմակեր­պու­թյան կուրսեր, Ֆրանսիա:
  • 1988-1991թթ. Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրա:
  • 1977-1982թթ. Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ, ճարտարապետաշինարարական ֆա­կուլ­տետ, մասնագիտությունը` ճարտարապետ:

Աշխատանքային գործունեություն

  • 2002թ. առ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շինարարական ծրագրերի տնօրեն:
  • 2002թ. առ այսօր ԵրՃՇՊՀ-ի, 2014թ. ՃՇՀԱՀ-ի Ճարտարապետության տեսության, պատմաճար­տա­րա­պետական ժառանգության վերականգնման, վեռակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի դոցենտ, ճարտարապետական հուշար­ձան­ների վերականգնման գծով դիպլոմային արվեստանոցներից մեկի ղեկավարում:
  • 1995-2002թթ. Հայկական հուշարձանների համահավաքի խմբագրության միջնադարի բաժնի վարիչ:
  • 1982-1995թթ. ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության համակարգում`
    1982-1988թթ.` որպես վերականգնող ճարտարապետ,
    1988-1991թթ.` ավագ ճարտարապետ,
    1991-1992թթ.` նախագծի գլխավոր ճարտա­րապետ,
    1992-1995թթ.` հուշարձանի գլխավոր ճարտարապետ /Զվարթնոց/:

Գիտական ուղղվածություն

  • Ճարտարապետություն, ճարտարապետական նա­խագծում, ճարտարապետության տեսություն և պատ­մու­թյուն, հուշարձանների ուսումնասիրում և վերա­կանգնում, գիտամանկավարժական գործու­նեություն, դիպլոմային աշխատանքների ղեկավարում, շինարա­րական ծրագրերի ղեկավարում:

Մասնակցությունը ծրագրերին և  գիտահետազոտական աշխատանքներին

  • 2015թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» հուշամեդալ կրթական կենտրոնի շինա­րա­րական ծրագրում ներդրած ավանդի համար:
  • 2015թ. ՀՀ քաղաքաշինության նախարարության շնորհակալագիր՝ քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում ներդրած ավանդի համար:
  • 2014թ. Շնորհակալագրեր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգա­յին համալսարանում Միլանի Պոլիտեխնիկի կրթական ծրագրով իրականացված վարպետության մասնագիտացված դասընթացներին ունեցած ներդրման համար:
  • 2012թ. Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Ջիմ Թորոսյան»-ի անվան հուշամեդալ:
  • 2012թ. ՀՀ Մշակույթի Նախարարության Ոսկե մեդալ:
  • 2010թ. առ այսօր Պատմական Հուշարձանների Վերականգնող Ճարտարապետների Հայկական Միության անդամ:
  • 2010թ. առ այսօր Միջգերատեսչական Հնագիտական Հանձնաժողովի անդամ:
  • 1996-2010թթ. Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի դիպլոմներ:
  • 2003թ. Թեքեյան Միության մրցանակ` «Ճարտարապետական հուշարձանների վերա­կանգ­նումը» ուսումնական ձեռնարկի համար:
  • 2002թ. առ այսօր  ԻԿՈՄՕՍ/Հայաստան միջազգային կազմակերպության հիմնադիր անդամ:
  • 2002թ. առ այսօր ՀՀ Մշակույթի Նախարարության գիտամեթոդակամ հորհրդի անդամ:
  • 2002թ. առ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի անդամ:
  • 2002թ. առ այսօր ՃՇՀԱՀ-ի Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժա­ռան­գության վերականգնման, վեռակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմու­թյան ամբիոն, դոցենտ:
  • 1995թ. առ այսօր Հայաստանի Ճարտարապետների միության անդամ:
  • 2002թ.-առ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ 40 շինարարական ծրագրերի ղեկավարում:
  • 2002-2010թթ. «Մշակութային ժառանգություն» հասարակական կազմակերպությունում գիտա­կան թեմաների ղեկավարում;
  • 2009թ. Էջմիածնի մուտքին Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի հուշակոթողի պատվանդանի նախագծի հեղինակ:
  • 2008թ. Մայր Աթոռ  Սուրբ Էջմիածնի Վեհարանի տարածքի պաշտոնական մուտքի և բարեկարգման նախագծի հեղինակ:
  • 2004-2005թթ. Երևանի Էրեբունի համայնքի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու նախագծի հեղինակ:
  • 2003 -2004թթ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խրիմյան թանգարանը որպես Արշիլ Գորկու կտավների թանգարան վերակառուցման նախագծի հեղինակ:
  • 2002 -2003թթ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեվորգյան Հոգեվոր Ճեմարանի հիմնանորոգման նախագծի հեղինակ:
  • 2001 -2002թթ. Երևանի Սայաթ Նովա պողոտայի Ս. Աստվածածին Կաթողիկե եկեղեցու /13-րդ դար/ հատվածի վերակառուցման նախագծի հեղինակ և ներկայացում «Մայրաքաղաքը 2000-ին» թեմայով 7-րդ միջազգային բիենալիի ճարտարապետական ցուցահանդեսում,  Վենետիկ:
  • 1995 -2002թթ. ԵրՃՇՊՀ-ում մասնակցում մի շարք գիտական թեմաների:
  • 1982-2012թթ. Մասնակցություն ցուցահանդեսներին, նախագծային մրցույթներին, գիտական արշավախմբերին, հանրապետական, միջազգային գիտաժողովներին և արտերկրյա վերապատրաստման կուրսերի:
  • 1999-2001թթ. Քաշաթաղի (Լաչինի) Ծիծեռնավանքի վերականգնման և շրջակա տարածքի բարեկարգման նախագծի հեղինակ:
  • 1995-1997թթ. Երևանի Կապույտ մզկիթի (1766թ.) ուսումնասիրման և վերականգնման նախագծի հեղինակ:
  • 1994-1995թթ. Երևանում Երևանում Ֆրանսիական դեսպանատան շենքի վերակառուցման նախագծի համահեղինակ:
  • 1988-2002թթ. Զվարթնոցի պատմաճարտարապետական համալիրի (7-րդ դար) ուսում­նա­սի­րում, հուշարձանների ամրակայում, վերականգնում և արգելոց թանգարանի տարածքի բարեկարգման ու վերակառուցման նախագծերի հեղինակ:
  • 1987-1988թթ. Պեմզաշենի վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձանախմբի (5-7-րդ դդ.) չափագրում, վերականգնման ու շրջակա տարածքի բարեկարգման նախագծերի հեղինակ:
  • 1985-1987թթ. Աշտարակի Ծիրանավոր (5-րդ դար), Կարմրավոր (7-րդ դար) և Սպիտակավոր (13-րդ դար) եկեղեցիների չափագրում, վերականգնման և նրանց հարող տարածքների բարեկարգման ու վերակառուցման նախագծերի հեղինակ:
  • 1983-1985թթ. Արթիկի Ս Աստվածածին (6-րդ դար) և Ս Գևորգ (7-րդ դար) եկեղեցիների ամրակայման, մասնակի վերականգնման և շրջակա տարածքի բարեկարգման ու վերակառուցման նախագծերի հեղինակ:

Տպագրված աշխատանքներ

  • 33 հրատարակված գիտական աշխատանքներ:

Լեզուների իմացություն

  • Հայերեն` գերազանց,
  • Ռուսերեն`գերազանց,
  • Անգլերեն` լավ:

Վերջին հրապարակումներ

  1. Գ.Ա. Նալբանդյան «Թելման Գևորգյան, Համամասնությունները հայ ճարտարապետության մեջ, Սարգիս Խաչենց», Փրինթինֆո, Երևան 2011, 346 էջ:
  2. Գ.Ա. Նալբանդյան «Երևանի Կապույտ մզկիթի երկրորդ կյանքը», «Ճարտարապետություն շինարարություն», հ. 2(72), փետրվար, Երևան 2012, էջ 46-49: