(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Գրիգորյան Արտյոմ Գրիգորի

Պրոֆեսոր, Հայաստանի Ինժեներական Ակադեմիայի թղթակից անդամ

Ծննդյան թիվը, ամիսը, ամսաթիվը` 11.04.1947

Էլ. փոստը`  artgrigarx@mail.ru, agrigoryan@nuaca.am

 

Կրթություն և վերապատրաստում

  • 1969թ. Ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի Ճարտարապետական բաժինը և ստացել ճարտարապետի որակավորում: Դիպլոմային աշխատանքը Հայաստանից առաջինը  արժանացել է ԽՍՀՄ ճարտարապետական դպրոցների լավագույն դիպլոմային աշխատանքների շարքում հատուկ առաջին մրցանակին, որը այնուհետ ուղարկվել է Բուէնոս-Այրեսում կազմակերպված միջազգային ցուցահանդեսում ցուցադրվելու:
  • 1969թ.Վերապատրաստվել է Մոսկվայի Ճարտարապետական Ինստիտուտում:
  • 1975թ.Ավարտել է ԵրՊԻ ասպիրանտուրան:
  • 2003թ.  Դոցենտ:
  • 2004թ. Պրոֆեսոր:
  • 1969-2007թթ. ստացել է 12 մեդալ և դիպլոմ, այդ թվում ` միջազգային և համամիութենական մրցույթներում և ստուգատեսներում:

Աշխատանքային գործունեություն

  • 1969-1990թթ.  Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ամբիոնի ասիստենտ,  ավագ դասախոս:
  • 1987-1991թթ.  ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդին առընթեր Հուշարձանների պահպանության և օգտագործման Գլխավոր վարչության “Հայ վերականգնում” նախագծային ինստիտուտի տնօրենի տեղակալ, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման և ուսումնասիրության կենտրոնի տնօրեն:
  • 1996-2000թթ. ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության  պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության Երևանի պատմամշակութային միջավայրի պահպանության ծառայության պետ:
  • 2001-2004թթ. ԻԿՈՄՈՍ միջազգային կազմակերպության  ԻԿՈՄՈՍ/Հայաստան  մասնաճյուղ  հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն:
  • 2004-2010թթ.  ՀՀ Մշակույթի նախարարության աշխատակազմի Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ:
  • 1991թ. առ այսօր  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային Համալսարանի  Ճար­տա­րա­պե­տության տեսության, պատմաճարտարապետական ժառանգու­թյան վերա­կանգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամ­բիոնի դոցենտի պաշ­տո­նակատար, դոցենտ և 2004թ.-ից պրոֆեսոր: Դասա­վան­դում է «Պատմական քաղաքների վերա­­կառուցում և հուշարձանների վերա­կանգ­նում» առարկան, ղեկավարում է ավար­տա­կան աշխատանքներ:

Գիտական ուղղվածություն

  • Ճարտարապետություն, քաղաքաշինություն և մշակութային ժառանգության պահպանություն:

Մասնակցությունը ծրագրերին և  գիտահետազոտական աշխատանքներին

  • 2007թ. ՀՀ մշակույթի Նախարարության ոսկե մեդալ:
  •  2007թ. ՀՀ նախագահի հրամանով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
  • 2012թ.Հայաստանի Ինժեներական Ակադեմիայի թղթակից անդամ:
  • 2004թ. “Ճարտարապետական հուշարձանների վերականգնումը” դասագիրքը արժանացել է  է Թեքեյան մշակութային կենտրոնի «Տարվա լավագույն ստեղծագործությունը» մրցանակին: Մշակութային ժառանգության պահպանության  խնդիրների վերաբերյալ ավելի քան 30 զեկույցներով հանդես է եկել հանրապետական, համամիութենեկան և միջազգային  գիտաժողովներում և սիմպոզիումներում  (Երևան ,Գյումրի, Թբիլիսի, Մցխեթ, Տաշքենտ, Սամարղանդ, Վիլնյուս, Կաունաս, Ռիգա, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Սուզդալ, Պրահա, Մարսել, Թեհրան և այլ քաղաքներ):
  • 1974թ.-ից առ այսօր Հայաստանի ճարտարապետների միության անդամ
  • 1987-1993թթ., 1999-2004թթ. Հայաստանի ճարտարապետների միության  վարչության անդամ և հուշարձանների պահպանության հանձնաժողովի նախագահ:
  • 1992-1999թթ.Երևանի ճարտարապետության և շինարարության  պետական համալսարանի ճարտարապետության ֆակ-տի գիտական  խորհրդի անդամ:
  • 1996թ.-ից առ այսօր ՀՀ կառավարությանն առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության գիտամեթոդական խորհրդի (2004թ.-ից վերանվանվել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդ) անդամ:
  • 2004- 2010թթ.Նույն խորհրդի նախագահի տեղակալ:
  • 1997-2010թթ. Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդի անդամ:
  • 1998-2001թթ. ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության  խորհրդի անդամ:
  • 1999-2001թթ. ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության  և ճարտարապետության նախագծման բնագավառում պետական լիցենզիա շնորհող  հանձնաժողովի անդամ:
  • 2001թ.-ից առ այսօր ԻԿՈՄՈՍ միջազգային կազմակերպության մասնաճյուղ   ԻԿՈՄՈՍ/Հայաստան   հասարակական կազմակերպության անդամ և պատմական միջավայրերի ու պատմաշկակութային լանդշաֆտների պահպանության  հանձնաժողովի նախագահ:
  • 2001թ.-ից առ այսօր ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի անդամ:
  • 2003-2011թթ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի   համաշխարհային ժառանգության հուշարձանների պահպանության ազգային կոորդինատոր:
  • 2008թ.-առ այսօր ՀՀ մշակույթի նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի անդամ:
  • 37 նախագծի և իրականացված կառույցների հեղինակ է, այդ թվում Էջմիածին և Երևան քաղաքների պատմամշակութային հիմնավորման նախագծերի, ինչպես նաև Հառիճ գյուղի վերականգնման նախագծի, որը 1982թ. արժանացել է ԽՍՀՄ ճարտարապետների միության «Տարվա լավագույն նախագիծը» մրցանակին:

Տպագրված աշխատանքներ

  • 56 տպագրված աշխատանք

Լեզուների իմացություն

  • Հայերեն` գերազանց,
  • Ռուսերեն`գերազանց:

Վերջին հրապարակումներ