(010) 303-300

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Տեղեկատվական համակարգ տերմինը այն հատուկ ծրագրերն են, որոնք օգտագործվում են համակարգչային համակարգում տեղեկությունների գրառումները պահպանելու համար և ավտոմատացնում է կազմակերպության տեղեկություններ մշակող որոշ գործողություններ։ Տեղեկատվական համակարգերի մեծ մասի համար կենսական դեր ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք սովորաբար նախատեսված են մարդկանց համար հնարավոր դարձնելու կատարել հանձնարարականներ, որոնց մարդու ուղեղն այնքան էլ հարմարված չէ, օրինակ՝ գործ ունենալ տեղեկությունների մեծ ծավալների հետ, կատարել բարդ հաշվարկներ և ղեկավարել բազմաթիվ միաժամանակյա պրոցեսներ։ 

Մեր օրերում աշխատանքը, և, ընդհանրապես, կյանքը, դժվար է պատկերացնել առանց տեղեկատվական տեխնոլոգիաների առկայության: Եվ, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաները հանդիսանում են ամենաժամանակակից բնագավառներից մեկը, ԵՍ ուզում եմ դառնալ հենց այդ ոլորտի մասնագետ: Ընտրելով այս բնագավառի մասնագիտություն՝ ապագայում ես կարող եմ աշխատել տնտեսության բոլոր ճյուղերում, որտեղ համակարգչային ցանցեր նախագծելու և շահագործելու ու ծրագրային ապահվման կարիք կա, օգնության հասնել այնտեղ, որտեղ, երբ անհրաժեշտ է սպասարկել տեղեկատվական բազաներ, տնտեսագիտական կամ հաշվապահական ծրագրային համալիրներ, նախագծել համապատասխան համակարգեր կամ կատարելու տնտեսագիտական և հաշվապահական աշխատանք:

Այս ամենն իրականություն դարձնելու համար, պետք է լինեմ առաջատար ու բանիմաց մասնագետ: Հենց այս պատճառով ես ընտրում եմ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, քանի որ պատկառելի տարիքի և բարձր տեխնոլոգիաներով հագեցած այս բուհում իշխող կրթական բարձր մակարդակը, վստահաբար, ինձ կապահովի այդպիսի ապագա:

 

 

Հումանիտար կրթամաս

  • Հայոց լեզու և խոսքի մշակույթ
  • Հայոց պատմություն
  • Ռուսաց լեզու*
  • Օտար լեզու*
  • Փիլիսոփայություն
  • Ֆիզիկական կուլտուրա

Բնագիտական և տեխնիկական կրթամաս

  • Բարձրագույն մաթեմատիկա
  • Ֆիզիկա
  • Ինֆորմատիկա և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ
  • Ստանդարտացում, սերտիֆիկացում
  • Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր
  • Տնտեսագիտության տեսություն
  • Մենեջմենթ

Մասնագիտական կրթամաս

  • Մասնագիտության ներածություն
  • Դիսկրետ մաթեմատիկա
  • Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի մաթեմատիկական հիմունքներ
  • Քոմփյութերային տեղեկատվության պաշտպանություն
  • Օպերացիոն համակարգեր (ՕՀ)
  • Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորում
  • Ինֆորմացիայի տեսություն
  • Պատահական գործընթացներ
  • Ներկառուցվող համակարգեր
  • Մարդ-համակարգիչ փոխգործողության միջոցներ
  • Համակարգային վերլուծություն և գործողությունների հետազոտում
  • Կառավարման հիմունքներ
  • Կառավարման էլեկտրոնային համակարգեր
  • Հաշվողական համակարգեր, ցանցեր և հեռահաղորդակցույթուն
  • Ինտելեկտուալ տեղեկատվական համակարգեր, որոշումների կայացման մեթոդներ
  • Համակարգերի մոդելավորում
  • Տվյալների, գիտելիքների բազաներ և փորձագիտական համակարգեր
  • Հաշվողական համակարգերի արտադրողականության և հուսալիության բարձրացման և գնահատման մեթոդաբանություն
  • Ինֆորմացիայի մշակման և կառավարման ավտոմատացման համակարգեր և նախագծման հիմունքներ
  • Նախագծերի կառավարման հիմունքներ
  • Կազմակերպչական կառավարման համակարգերի ինֆորմացիոն ծրագրային ապահովում
  • Տնտեսագիտության մաթեմատիկական մոդելներ
  • Ճյուղի իրավագիտություն