(010) 303-300

Լոգիստիկա

«Լոգիստիկա» բակալավրիատի կրթական ծրագիրը պատրաստում է մատակարարման շղթաների կառավարման մասնագետներ։ Մեր շրջանավարտները ձեռք են բերում ռեսուրսների շարժը վերահսկելու, ապրանքների պահեստավորում իրականացնելու, մատակարարների, հաճախորդների և այլ շահակիցների հետ բանակցություններ վարելու, ինչպես նաև բիզնես պրոցեսներ կառավարելու հմտություններ: Կարող են մշակել ապրանքը արտադրողից մինչև պատվիրատու հասցնելու տնտեսապես ամենաարդյունավետ, մատակարարման ամենաարագ եղանակը և կազմել երթուղին՝ նախատեսելով փոխադրումների մի քանի տարբերակ՝ ռիսկային հնարավոր իրավիճակներից խուսափելու համար:

Մեր շրջանավարտները փորձառություն են անցնում Հայաստանյան առաջատար ընկերություններում, հատկապես՝ մեծ պահանջարկ ունեցող շինարարական կազմակերպություններում՝ հետագայում աշխատանքի անցնելու հնարավորությամբ:

 

Կարիերա

  • Լոգիստ
  • Ապրանքագետ
  • Գնումների մասնագետ
  • Գնագոյացման մասնագետ
  • Խորհրդատու փորձագետ
  • Ռիսկերի վերլուծաբան

 

Պրակտիկա և աշխատանք

  • Պետական գնումների բնագավառ
  • Մասնավոր սեկտորի կազմակերպություններ, առևտրային բանկեր
  • Մաքսային կոմիտե
  • Առաջատար շինարարական ընկերություններ

 

Ձեռք բերած կարողություններ և հմտություններ

  • Մատակարարման գործընթացների արդյունավետ պլանավորում և կազմակերպում
  • Լոգիստիկ մատակարարման շղթաների կազմում 
  • Բեռնափոխադրման երթուղիների վերահսկում և ռիսկերի կանխատեսում
  • Մաքսային ձևակերպումների իրականացում
  • Տեղեկատվական հոսքերի կառավարում
  • Հուսալի մատակարարների ընտրություն
  • Ապրանքաշարժի կառավարում լոգիստիկ ուղու ողջ երկայնքով
  • Ֆինանսատնտեսական տեղեկատվության վերլուծություն
  • Հավանական ռիսկերի վերլուծություն

Հումանիտար կրթամաս

  • Հայոց լեզու և խոսքի մշակույթ
  • Հայոց պատմություն
  • Ռուսաց լեզու*
  • Օտար լեզու*
  • Փիլիսոփայություն
  • Ֆիզիկական կուլտուրա

Բնագիտական և տեխնիկական կրթամաս

  • Մաթեմատիկա
  • Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն
  • Քաղաքացիական պաշտպանության և
  • արտակարգ իրավիճակների հիմնահարցեր
  • Շինարարական նյութեր
  • Ճարտարապետության հիմունքներ
  • Շինարարական արտադրության տեխնոլոգիա և կազմակերպում
  • Ստանդարտացում, սերտիֆիկացում

Ընդհանուր մասնագիտական կրթամաս

  • Տնտեսագիտության տեսություն
  • Միկրո և մակրո տնտեսագիտություն
  • Շինարարության էկոնոմիկա
  • Վիճակագրության տեսության հիմունքներ
  • Հաշվապահական հաշվառում
  • Հարկային գործ
  • Ֆինանսական մենեջմենթ
  • Մարքեթինգ
  • Գնագոյացում
  • Արտաքին տնտեսական կապեր
  • Բիզնես պլանավորման հիմունքներ
  • Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր

Մասնագիտական կրթամաս

  • Կառավարման հիմունքներ
  • Լոգիստիկա
    • Լոգիստիկայի հիմունքներ
    • Մատակարարման լոգիստիկա
    • Բաշխման լոգիստիկա
    • Տրանսպորտային լոգիստիկա
    • Պաշարների և պահեստավորման լոգիստիկա
    • Շինարարական արտադրության լոգիստիկա
  • Մատակարարման շղթայի կառավարում
  • Լոգիստիկ գործընթացների վերահսկողություն
  • Լոգիստիկ ծառայություններ /սերվիս/
  • Արդի լոգիստիկ մոդելներ և համակարգեր
  • Լոգիստիկ պայմանագրեր
  • Ճյուղի իրավագիտություն
  • Մաքսային գործ
  • Բանկային գործ
  • Ռիսկի կառավարում
  • Գնումների գործընթացների կազմակերպում /պետական և մասնավոր/
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
    • Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմունքներ (Word, Excel, PowerPoint)
    • Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը մասնագիտությունում

Կամընտրական կրթամաս**

  • Կոնֆլիկտաբանություն
  • Անշարժ գույքի գնահատում