(010) 303-300

Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (GIS)

Երկրատեղեկատվական համակարգերը (Geoinformation systems) ստեղծված են բոլոր տեսակի աշխարհագրական տվյալները հավաքելու, պահպանելու, վերլուծելու և դրանք ցուցադրելու համար։ Այլ կերպ կարող ենք ասել, որ ԵՏՀ (GIS) համակարգերը քարտեզագրության, ստատիկ վերլուծության և տվյալների բազայի միաձուլում է։

Ներկայումս մի շարք երկրներում երկրատեղեկատվական տեխնոլոգիաները և համակարգերը լայն տարածում են ստացել, որպես համակողմանի ինտեգրացված տեղեկատվա-տեխնոլոգիական արտադրանք:

Ընդհանուր առմամբ այս տերմինն օգտագործվում է ցանկացած տեղեկատվական համակարգի համար, որը պահպանում, ձևափոխում, վերլուծում, փոխանցում և ցուցադրում է աշխարհագրական տեղեկություններ՝ որոշում կայացնելու համար։

Լայն իմաստով երկրատեղեկատվական համակարգեր հասկացության մեջ են մտնում բազմաթիվ  ծրագրային փաթեթներ ու սարքավորումներ, լուսանկարահանող սարքեր, չափագրման գործիքներ, թռչող սարքեր և այլն։

Այնուամենայնիվ, ԵՏՀ տերմինն հիմնականում օգտագործվում է ավելի նեղ իմաստով՝ ԵՏՀ (GIS) գործիք կամ համակարգչային ծրագիր, որը թույլ է տալիս հետազոտել, ձևափոխել և փնտրել թվային քարտեզներ, ինչպես նաև հավելյալ տեղեկություններ իմանալ օբյեկտների հատկանիշների մասին։

ՃՇՀԱՀ-ի Երկրատեղեկատվական կամ Աշխարհագրական տեղեկատվական  համակարգեր  (ԵՏՀ, ԱՏՀ) կրթական ծրագրի սահմաններում ուսանողները կուսումնասիրեն ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաներ, որոնք ունեն տվյալների հավաքագրման, պահպանման, վերլուծության և գրաֆիկական արտապատկերման հնարավորություններ: Դրանք իրենց մեջ ներառում են տվյալների բազայի հետ աշխատող համակարգեր, ռաստերային և վեկտորային պատկերների խմբագրող ծրագրեր, ինչպես նաև վերլուծական մի շարք գործիքներ։

Երկրատեղեկատվական համակարգերը կիրառվում են մի շարք բնագավառներում՝ գեոդեզիայի, քարտեզագրության, շինարարության,  երկրաբանության, պաշտպանության, տնտեսագիտության, քաղաքային կառավարման և այլն։

  ԵՏՀ (GIS) համակարգերն ըստ տարածքային դասակարգման լինում են.

  1. միջազգային (global GIS),
  2. մայրցամաքային,
  3. ազգային (պետական),
  4. տարածաշրջանային (regional GIS),
  5. տեղային (local GIS)։

ԵՏՀ-Ի ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

ԵՏՀ-ը լայն կիրառում ունեն մի շարք բնագավառներում: Դրա կիրառությունը համեմատաբար ավելի մեծ է.

  • տրանսպորտի բնագավառում,
  • ջրային տնտեսությունում,
  • գյուղատնտեսության ոլորտում,
  • քաղաքաշինական կադաստրում,
  • զբոսաշրջության ոլորտում,
  • անշարժ գույքի շուկայի բնագավառում սոցիալ-տնտեսական ոլորտը,
  • տնտեսության և ֆինանսների բնագավառը,
  • բնապահպանության, ռեսուրսների և բնօգտագործման ոլորտները,
  • էներգետիկայի ոլորտը,
  • արդյունաբերության ոլորտը,
  • կոմունալ տնտեսության ոլորտը,
  • գյուղատնտեսության բնագավառը,
  • առողջապահության, կրթության և մշակույթի բնագավառները,
  • պաշտպանության և անվտանգության ոլորտը.
  • սոցիալ-քաղաքական ոլորտը,
  • քաղաքական ընտրական գործընթացները:

Հումանիտար կրթամաս

  • Հայոց լեզու և խոսքի մշակույթ
  • Հայոց պատմություն
  • Ռուսաց լեզու
  • Օտար լեզու
  • Ֆիզիկական կուլտուրա

Բնագիտական և տեխնիկական կրթամաս

  • Բարձրագույն մաթեմատիկա
  • Ֆիզիկա
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ (Word, Excel, PowerPoint)
  • Ծրագրային փաթեթներ ա) AutoCAD
  • Շինարարության ինժեներական ապահովում ա․ Ինժեներական գեոդեզիա 1
  • Աշխահագրություն
  • Ընդհանուր էկոլոգիա
  • Տնտեսագիտության և կառավարման հիմունքներ
  • Ինֆորմատիկա
  • Մեքենայական ուսուցման հիմունքներ
  • Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն
  • Ծրագրավորման հիմունքներ (SQL, Java Script, Python)
  • Ծրագրային փաթեթներ — բ) Civil 3D
  • Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր
  • Շենքերի և շինությունների ճարտարապետության հիմունքներ
  • Տնտեսագիտության և կառավարման հիմունքներ
  • Տեղեկատվական անվտանգության հիմունքներ
  • Ինֆորմատիկա
  • Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ
  • Ծրագրավորման հիմունքներ (SQL, Java Script, Python)

Մասնագիտական կրթամաս

  • Թվային երկիր
  • Տեղեկատվության փոխանցման ցանցերի և համակարգերի նախագծում
  • Աշխարհատեղեկատվական համակարգերի հիմունքներ
  • Աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաներ
  • WEB տեխնոլոգիաներ
  • Քարեզագրություն
  • Տեղեկատվության փոխանցման ցանցերի և համակարգերի նախագծում
  • Աշխարհագրական տարածական համակարգերի նախագծում
  • Թվային քարտեզագրություն
  • Աէրոգեոդեզիա
  • Լուսանկարաչափում և տեղաբացահայտում
  • Աշխարհատեղեկատվական համակարգեր և ծրագրավորում
  • Տարածական վերլուծություն
  • Տեղեկատվական տվյալների բազաներ
  • Մեծ տվյալների բազաների վերլուծություն և կառավարում
  • Կադաստրային գործի վարում
  • Տարածական տվյալների մշակման և վերլուծության մաթեմատիկական մեթոդներ
  • Կիրառական աշխարհատեղեկատվական համակարգեր
  • Գեովիզուալիզացիա
  • Հեռազննում և պատկերների մշակում
  • 3D  սկանավորում և տվյալների մշակում
  • Տիեզերական և արբանիակային գեոդեզիա
  • Անշարժ գույքի գնահատում
  • Գեոպորտալ
  • Մեծ տվյալների բազաների վերլութություն և կառավարում
  • Քաղաքաշինական գործունեության տեղեկատվության բազաներ
  • Կադաստրային գործի վարում
  • Տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների նախագծման մեթոդներ և գործիքներ
  • Տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների նախագծման մեթոդներ և գործիքներ