(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Autodesk Revit Structure ՀԻՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Autodesk Revit ծրագրակազմը շինությունների տեղեկատվական մոդելավորման (BIM) նպատակով կիրառվող բազմաֆունկցիոնալ գործիք է։ Revit-ի միջոցով օպտիմալացվում է շինությունների նախագծման գործընթացը՝ շնորհիվ հիմնական 3D մոդելի, երբ մեկ տեսքում խմբագրումներն արտացոլվում են բոլոր այլ տեսքերում և տպվող փաստաթղթերում։ 

Revit պլատֆորմը ստեղծում է աշխատանքային տարածք, որտեղ բոլոր ճարտարապետները, կառուցվածքային ինժեներները և էլեկտրաճարտարագետները կարող են համագործակցել և կատարել առաջադրանքները։  

Տարեցտարի ավելանում է այն երկրների թիվը, որտեղ պետական և մասնավոր առևտրային նախագծերի իրականացման պարտադիր պայման է դիտարկվում Revit-ի BIM մեթոդաբանության կիրառումը։  

 

79,000
Տևողությունը 36ժ.
Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ
Ձևաչափը՝ առկա

Սկիզբը փետրվարի 5-ից, 18:30

ՆԿԱՐԱԳԻՐ

Դասընթացի հիմնական նպատակն է ուսուցանել BIM-ի ընդհանուր գաղափարները և ներկայացնել Autodesk Revit Structure-ի միջոցով պարամետրային նախագծման, վերլուծության և փաստաթղթավորման գործիքները: Դասընթացը ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական վարժություններ, որոնք ներկայացնում են իրական նախագծային պատկերներ:

Դասընթացը հնարավորություն է տալիս BIM միջավայրում աշխատել և հեղափոխել տիպիկ աշխատանքային գործընթացը` նախնական ճարտարապետական ​​կոնցեպտուալ նախագծերից անցնելով կառուցվածքային ճարտարագիտության և մանրամասն նախագծման՝ հնարավորություն տալով բոլոր կողմերին մուտք գործել նույն նախագծի տվյալների բազան:

Դասընթացը նախատեսված է՝ ինժեներների, ճարտարապետների, նախագծողների, նախագծերի ղեկավարների, շինարարության ոլորտում ներգրավված անձանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել շենքերի կառուցվածքային համակարգերի փաստաթղթավորման ավելի առաջադեմ մեթոդները Autodesk Revit Structure-ի միջոցով:

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դասընթացի ավարտին կհասկանաք Autodesk Revit ծրագրի ընդհանուր սկզբունքները, դրա հնարավորություններն ու սահմանափակումները, կկարողանաք աշխատել գործիքակազմի բաղադրիչների հետ, կառավարել դրանք և կատարել մանրամասն վերլուծություն:

Մասնավորապես, դասընթացի ավարտին կկարողանաք.

  • ստեղծել BIM մոդել և դրանից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն,
  • ստեղծել և հարմարեցնել Revit-ի տեսքը (պլաններ, ֆասադներ, կտրվածքներ, և այլն) և տեխնիկական բնութագրերը,
  • նախագծային փաստաթղթերի արագ ձևակերպման համար հնարավորինս արդյունավետ կերպով ստեղծել շենքի 3D մոդել,
  • ստեղծել ձեր սեփական նախագծերը,
  • կազմել մոդելի նախագծային փաստաթղթեր,
  • փոխանցել աշխատանքային ֆայլերը հարակից բաժիններ։

ԳԼՈՒԽ 1. Autodesk Revit Structures ծրագրային փաթեթի մասին

  • Հիմնական հնարավորություններ, կիրառությունը
  • Revit Structure — ի և AutoCAD — ի տարբերությունները
  • Շենքի տեղեկատվական մոդել (BIM)
  • Ինտերֆեյս, աշխատանքային գործիքներ
  • Աշխատանքային պատուհաններ և Shortcut-ներ

ԳԼՈՒԽ 2. Շենքի օժանդակ տարրերի ստեղծում

  • Տիպային շաբլոններ
  • Շինարարական առանցքներ
  • Շենքի մակարդակներ (նիշեր)
  • Նախագծի կառավարող համակարգ (Project Browser)

ԳԼՈՒԽ 3. Շենքերի և շինությունների կրող տարրերի մոդելավորում

  • Շենքերի կրող տարրեր և դրանց տարբերությունը
  • Հիմքեր (կետային, ժապավենային, սալեր)
  • Սյուներ (երկաթբետոն, մետաղ, փայտ)
  • Պարզունակներ (երկաթբետոն, մետաղ, փայտ)
  • Ծածկեր
  • Պատեր
  • Աստիճանավանակ
  • Ֆերմաներ
  • Կապեր
  • Հեծանավանդակների ստեղծում
  • Հենապատեր
  • Կոմպոնենտներ
  • Պարամետրական կտրվածքներ

ԳԼՈՒԽ 4. Շինարարական նյութերի ստեղծում եվ քննարկումներ

  • Շինարարական նյութերի ստեղծում
  •  ժամանակակից հաշվարկային ծրագրերի հետ համատեղ աշխատանք
  • Կրկնություն, ամփոփում և հարցերի քննարկում

ԳԼՈՒԽ 5. Անոտատիվ մաս

  • Նոր տեսքերի և ինֆորմացիոն տարբերանշաններ (Tag)
  • Աշխատանք տեքստերի հետ, նոր տեքստային ոճերի ստեղծում
  • Չափադրումներ, նոր տեքստային ոճերի ստեղծում

ԳԼՈՒԽ 6. Գծագրերի ստեղծում

  • Գծագրերի ստեղծում, տիպայնացում
  • Ավտոմատացման հնարավորություններ, աշխատանք գծագրերի հետ

ԳԼՈՒԽ 7. Աշխատանք ծավալաթերթերի և այլ ֆորմատների հետ

  • Մասնագրեր
  • Import, Export

ԳԼՈՒԽ 8. Աշխատանքային գծագրերի ստեղծում

  • Պարամետրիկ թղթի ֆորմատներ և դրանց ստեղծում
  • Կրկնվող տեքստեր և ծանոթություն

Նախապայմաններ

  • Ճարտարապետական տարրական գիտելիքների իմացություն,
  • AutoCAD-ի տարրերի իմացություն:

ՃԱՆԱՉՈՒՄ

Դասընթացի ավարտին կշնորհվի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Autodesk ընկերության պաշտոնական հավաստագիր:

Ցանկացողները կարող են նաև հավաստագրման քննություն հանձնել ՃՇՀԱՀ -ում գործող հավաստագրման համաշխարհային առաջատար Pearson VUE ընկերության Certiport լիազորված հավաստագրման կենտրոնում՝ Autodesk Certified User հավաստագիր ձեռք բերելու նպատակով։

 

ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԸ

Դասավանդողները Autodesk-ի կողմից հավաստագրված պրոֆեսիոնալներ են, որոնք գրանցված են Autodesk ընկերության հավաստագրված մասնագետների նույնականացման հետևյալ հարթակում :

ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 15% զեղչով, իսկ  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները՝ 10% զեղչով։

Լրացուցիչ հարցերի դեպքում գրել innesc@nuaca.am կամ զանգահարել 010 58 37 73 հեռախոսահամարով։