(010) 303-300

ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԴԻԶԱՅՆ

Այս մասնագիտացումը ապահովում է ուսուցումը և նախագծային իմացությունը գրաֆիկայի հիմնական ոլորտներում, որն էլ ապահովում է թեմատիկ բազմազանությունը նախագծային ծրագրերում.

  • Ֆիրմային կամ կորպորատիվ գրաֆիկական ոճ,
  • Գրաֆիկական կողմնորոշիչ նշաններ տարբեր ֆունկցիոնալ տարածքներում,
  • Գովազդ (ցերեկային, ձևափոխվող, գիշերային, տրանսպորտային, հրատարակչական և այլն),
  • Փաթեթավորում և պիտակավորում,
  • Հրատարակչական դիզայն,
  • Վեբ դիզայն (կայքերի ստեղծում),
  • Կերպարային գրաֆիկա և անիմացիա:

Այս մասնագիտացման համար կարևորվում են մասնագիտական իմացության հետևյալ պահանջները.

  • Տիրապետել գրաֆիկական բոլոր ոլորտներում նախագծային մեթոդներին և պահանջներին,
  • Յուրացնել գրաֆիկայում կիրառվող նյութերի ֆունկցիոնալ, կոնստրուկտիվ և տեխնոլոգիական առանձնահատկությունները,
  • Տիրապետել և նախագծերում ճիշտ կիրառել հրատարակչական տեխնոլոգիական պահանջները և հնարավորությունները,
  • Տիրապետել և նպատակային կիրառել համակարգչային գրաֆիկական ծրագրերի իմացությունը,
  • Ինքնուրույն նախագծել և իրականացնել փաթեթավորման և պիտակավորման պրոֆեսիոնալ պահանջները,
  • Եռաչափ անիմացիոն ծրագրերով իրականացնել կերպարային գրաֆիկայի կամ գովազդի աշխատանքները,
  • Պատրաստ լինել տեսական և գործնական բազմաոլորտ աշխատանքի,
  • Տիրապետել գրաֆիկական դիզայնի տիպոլոգիական առանձնահատկություններին,
  • Գրաֆիկական նախագծային հիմնախնդիրները հարթային և ծավալային (փաթեթներ) իրականացնել մասնագիտական հիմնավորված լուծումներով:

 

Դիզայնի ամբիոնի նշված երկու մասնագիտացումներում էլ կարևորվում է մասնագիտական իմացության ամրագրումը պրակտիկ աշխատանքով, որը իրականացվում է յուրաքանչյուր ուստարվա վերջում հետևյալ հաջորդականությամբ.

  1. Ուսումնական պրակտիկա (նկարչական),
  2. Ուսումնական պրակտիկա (արտադրական ոլորտների և տեխնոլոգիաների ուսումնասիրություն),
  3. Արտադրական  (մասնագիտական ունակությունների կիրառում),
  4. Նախաավարտական պրակտիկա:

Նշված մասնագիտացումներով կրթական պրոցես անցած մասնագետները կարող են իրականացնել գործունեություն հետևյալ բնագավառներում.

  • Դիզայն նախագծային,
  • Գիտահետազոտական,
  • Անալիտիկ (վերլուծական),
  • Մոդելավորման և մակետավորման,
  • Նախագծակոնստրուկտորական,
  • Արտադրական,
  • Հրատարակչական,
  • Կազմակերպչակառավարչական,
  • Գովազդային,
  • Ադմինիստրատիվ,
  • Խմբագրական,
  • Փորձաքննական,
  • Մանկավարժական և այլն: 

Հումանիտար կրթամաս

  • Հայոց պատմություն
  • Հայոց լեզու և խոսքի մշակույթ
  • Ռուսաց լեզու
  • Օտար լեզու
  • Ֆիզիկական կուլտուրա

Ընդհանուր մասնագիտական կրթամաս

  • Էկոլոգիայի հիմունքներ
  • Գծագրական երկրաչափություն (հատուկ կուրս)
  • Դիզայն մենեջմենթ
  • Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր
  • Արվեստի պատմություն
  • Դիզայնի պատմություն
  • Էրգոնոմիկա
  • Գծանկար
  • Գունանկար
  • Քանդակ
  • Կոմպոզիցիայի հիմունքներ
  • Գունատեսություն
  • Արխիտեկտոնիկա
  • Տիպոգրաֆիկա և շրիֆտ
  • Լուսանկարչություն
  • Անիմացիա
  • Էսքիզավորում
  • Նախագծային մեթոդաբանություն
  • Պորտֆոլիո

Մասնագիտական կրթամաս

  • Դիզայն նախագծում
  • Մակետավորում
  • Գրաֆիկական դիզայն
  • WEB դիզայն
  • Փաթեթավորման դիզայն
  • Գրաֆիկական արտադրանքի տեխնոլոգիա
  • Կերպարային գրաֆիկա
  • Ծրագրային փաթեթներ
    • Photoshop
    • Illustrator
    • 3D MAX
    • Rhinoceros
  • UX/UI դիզայն