ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ջեռուցման բազային դասընթացը նախատեսված է ջեռուցման համակարգերի նախագծման, մոնտաժման և սպասարկման ոլորտում ներգրավված մասնագետների համար: Մասնագետների համար կարևոր է տեսական և գործնական գիտելիքների ձեռքբերումը ջեռուցման համակարգերի տեսակների, դրանց դասակարգման, շենքի ջերմային հաշվեկշռի կազմման, ելակետային տվյալների հավաքագրման, նախագծերի մշակման առանձնահատկությունների, սարքերի օպտիմալ ընտրության, համակարգի հիդրավլիկական հաշվարկի կատարման, ինչպես նաև ջեռուցման համակարգերի թողարկման, կարգաբերման և սպասարկման վերաբերյալ։
Տևողությունը՝ 24 ժամ |
Ձևաչափը՝ առկա |
Սկիզբը՝ |
ՆԿԱՐԱԳԻՐ |
Ջեռուցման բազային դասընթացը նախատեսված է ջեռուցման համակարգերի նախագծման, մոնտաժման և սպասարկման ոլորտում ներգրավված մասնագետների համար: Մասնագետների համար կարևոր է տեսական և գործնական գիտելիքների ձեռքբերումը ջեռուցման համակարգերի տեսակների, դրանց դասակարգման, շենքի ջերմային հաշվեկշռի կազմման, ելակետային տվյալների հավաքագրման, նախագծերի մշակման առանձնահատկությունների, սարքերի օպտիմալ ընտրության, համակարգի հիդրավլիկական հաշվարկի կատարման, ինչպես նաև ջեռուցման համակարգերի թողարկման, կարգաբերման և սպասարկման վերաբերյալ։ Դասընթացը նախատեսված է`
|
Նախապայմաններ Բազային գիտելիքներ մաթեմատիկաից, ֆիզիկայից։ Ծրագիր Թեմա 1 «Ջերմության փոխանցման եղանակները, ջերմահաղորդականության գործակցի ֆիզիկական իմաստը, շինարարական կոնստրուկցիաների ջերմապաշտպանիչ հատկություններ»-2 ժամ Թեմա 2․ «Ջեռուցման համակարգի ջերմային հզորության հաշվարկ։ Ջերմափոխանցումը արտաքին շինարարական կառուցվածքներով: Լրացուցիչ ջերմային կորուստներ: Ջերմային կորուստներն ինֆիլտրացիայի հետևանքով: Ջերմանջատումներ» -2 ժամ Թեմա 3 «Ջեռուցման համակարգեր: Ջեռուցման համակարգերի նշանակությունը: Ջեռուցման համակարգերի դասակարգումը: Ջեռուցման համակարգերում օգտագործվող ջերմակիրները» -2 ժամ Թեմա 4․ «Ջրային ջեռուցման համակարգեր: Ջրային ջեռուցման համակարգերի տարրերը»-2 ժամ Թեմա 5 « Ջրային ջեռուցման համակարգի սխեմաների մշակում: Հիդրավլիկական հաշվարկ», -2 ժամ Թեմա 6 «Ջեռուցման սարքեր: Ջեռուցման սարքերին ներկայացվող պահանջներ: Ջեռուցման սարքերի դասակարգումը: Ջեռուցման սարքերի ջերմափոխանցման գործակից: Ջեռուցման սարքերի ջերմային հաշվարկ: Ընդարձակման անոթ: Շրջանառության պոմպ: Ջեռուցման համակարգի շրջանառության պոմպի ընտրություն» -2 ժամ Թեմա 7․ « Ջեռուցման համակարգի նախագծի մշակում » գործնական -12 ժամ |
ՃԱՆԱՉՈՒՄ |
Դասընթացի ավարտին կշնորհվի ՃՇՀԱՀ հավաստագիր: |
ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԸ |
Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնի վարիչ,տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Քարամյան |
ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 15% զեղչով, իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները՝ 10% զեղչով։ |
Լրացուցիչ հարցերի դեպքում գրել innesc@nuaca.am էլ. փոատի հասցեին կամ զանգահարել 010 303 300 (961) հեռախոսահամարով