(010) 303-300

ՄԻՋԱՎԱՅՐԻ ԴԻԶԱՅՆ

Ընդհանուր տեղեկատվություն այն մասին, թե ինչով է զբաղվում տվյալ մասնագետը իր գործունեության շրջանակներում․

Ինտերիերի և էքստերիերի դիզայների նախագծային գործունեությունը ընդգրկում է հետևյալ մասնագիտացված ուղղվածությունները, որոնցից են՝

  • քաղաքային միջավայրի և լանդշաֆտի հատակագծային և ծավալատարածական օբյեկտների նախագծում, տարբեր բնույթի և ֆունկցիոնալ նշանակության տարածքների բարեկարգում և րեգեներացիա,
  • բնակելի, հասարակական ու արտադրական տարածքների ինտերիերների, էքստերիերի և դրանց առարկայական միջավայրի, քաղաքային, պուրակային տարածքների միջավայրային օբյեկտների հայեցակարգային և նախագծային մշակումներ, 
  • բազմաբնույթ միջավայրների կահավորման մշակումներ /տաղավարներ, արևապաշտպան ծածկեր, գովազդային և տեղեկատվական վահանակներ, փողոցային “կահավորանք’’, մանկական խաղահրապարակներ, շատրվաններ, ցուցանակներ, պորտալներ, տրանսպորտային սպասարկման գոտիներ, ավտոկայանատեղիներ, քաղաքային հանգստի գոտիներ, մանր դիզայն էլեմենտներ և այլն:  
  • Հանգստի, ժամանցի, միջոցառումների և ցուցահանդեսների  կազմակերպման ֆունկցիոնալ-տարածական միջավայրի նախագծում:

 

 Մասնագետի առջև դրված հիմնական խնդիրները, որոնք նա լուծում է իր մասնագիտական գործունեության շրջանակներում․

Մասնագետի առջև դրված հիմնական խնդիրներն են

  • գեղարվեստական և ինտելեկտուալ ունակությունների և նախագծային գործունեության նախադրյալների ներդնումը նախագծային արդյունքներում,
  • ստեղծագործական պատկերացման, դիզայներական մտածողության ՝ միջավայրային օբյեկտների նախագծման և յուրատիպ մտահղացումների ներդնում:
  • նախագծային գործընթացի բնույթի, ինչպես նախագծային արդյունքի փուլային ձևավորման մշակման մեթոդի սկզբունքային մոտեցման կիրառումը նախագծային գործունեության մեջ:
  • տարբեր բնույթի ու նշանակութան ինտերիերների կազմակերպման, ձևաստեղծման և ներդաշնակության դիզայներական ու գեղավեստական հնարքների կիռառումը արդի տեխնոլոգիաների կիռառմամբ: 
  •  նախագծային լուծումների իրագործման մեթոդների իմացություն, պրակտիկ գործունեության կազմակերպման ու անցկացման տիրապետում: Դրանք են` խնդրի առաջ բերում — նախագծային խնդիրների կոնկրետացում – մինչնախագծային վերլուծություն — մշակում — նախագծի իրագործում: 

 

  • Ի՞նչ առանձնահատկություններ և «դրական» կողմեր ունի մասնագիտությունը:

 

 

«Միջավայրի դիզայն» կրթական ծրագիրը այսօր բավական արդիական է և շուկայում նրա տեղն ու դերը զգալի նշանակալի է: Մասնագիտությունը իր ստեղծագործական բնույթով առնչվում է հարակից շատ ու շատ այլ մասնագիտությունների հետ, որոնք իրենց չափաբաժին ներդրումներով նախագծային միտքը հասցնում են տրամաբանական, պրակտիկ արդյունքի:

Ի՞նչ հիմանական կարողություններ, հմտություններ և անձնային առանձնահատկություններ են անհրաժեշտ տվյալ մասնագիտությունը ուսումնառելու և հետագայում մասնագիտական արդյունավետ գործունեություն ծավալելու համար:

Հմտություններն ու կարողություններ են՝

  • դիզայնի բնագավառում քաղաքային միջավայրի բարեկարգման նախագծային հմտություն,   
  • ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր մասնագիտական խոսքի   զարգացման հմտություն,
  • ստեղծագործական համեմատականների անցկացման հմտություն, 
  • տիպաբանական և հորինվածքային վերլուծության հմտություն,
  • գիտահետազոտական տրամաբանության կայացման և    սխեմավորման արողություն,
  • ընտրված օբյեկտի չափագրման կարողություն,
  • նախագծային արդյունքի ձևի և բովանդակության գնահատման կարողություն,
  • նախագծային հայեցակարգերի պարզաբանման, շինարվեստի վերլուծության կարողություն,
  • ինտերիերի և էքստերիերի համալիր դիզայն նախագծման, ձևավորման և կահավորման խնդիրների պարզաբանման կարողություն, 
  • նախագծային լուծումների, բաղադրիչ տարրերի և աքսեսուարների մշակման կարողություն,
  • ժամանակակից շինարարական նյութերի ու տեխնոլոգիաների կիրառման կարողություն,
  • նախագծային համակարգչային ծրագրերի կիրառման կարողություն:

 

 

 

Հումանիտար կրթամաս

  • Հայոց պատմություն
  • Հայոց լեզու և խոսքի մշակույթ
  • Ռուսաց լեզու
  • Օտար լեզու
  • Ֆիզիկական կուլտուրա

Ընդհանուր մասնագիտական կրթամաս

  • Էկոլոգիայի հիմունքներ
  • Գծագրական երկրաչափություն (հատուկ կուրս)
  • Դիզայն նյութագիտություն և նյութերի տեխնոլոգիա
  • Դիզայն մենեջմենթ
  • Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր
  • Արվեստի պատմություն
  • Դիզայնի պատմություն
  • Էրգոնոմիկա
  • Գծանկար
  • Գունանկար
  • Քանդակ
  • Կոմպոզիցիայի հիմունքներ
  • Գունատեսություն
  • Արխիտեկտոնիկա
  • Տիպոգրաֆիկա և շրիֆտ
  • Լուսանկարչություն
  • Անիմացիա
  • Էսքիզավորում
  • Նախագծային մեթոդաբանություն
  • Պորտֆոլիո

Մասնագիտական կրթամաս

  • Դիզայն նախագծում
  • Մակետավորում
  • Ինտերիերի և էքստերիերի նախագծում
  • Կոնստրուկտավորման հիմունքներ
  • Ջեռուցման և օդափոխության համակարգեր
  • Լուսատեխնիկա
  • Ծրագրային փաթեթներ
    • P.shop
    • Illustrator
    • AutoCAD
    • 3D MAX
    • Revit
    • Archicad
  • Ինտերիերի ոճային ուղղվածության տիպաբանություն