(010) 303-300

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ

Ինֆորմատիկան ուսումնասիրում է ինֆորմացիայի և հաշվարկման տեսական հիմունքները, և քոմփյութերային համակարգերում նրանց իրականացման և գործածման կիրառական միջոցները։ Ինֆորմատիկայի տիրույթի մեջ են մտնում ինչպես տեսական (ալգորիթմերի անալիզհաշվարկման բարդության տեսությունավտոմատների տեսություն), այնպես էլ կիրառական գիտական ճյուղեր (կենսաինֆորմատիկաօպերացիոն համակարգերհամակարգչային ցանցեր,տվյալների բազաներ, տեղեկատվության անվտանգությունշարժական սարքեր

Ինֆորմատիկան ընդարձակ գիտություն է, հետևապես չի սահմանափակվում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ուսումնասիրմամբ։ 

Նիդերլանդացի գիտնական Էդսգեր Դեիկստրան ասել է՝ «Ինֆորմատիկան այնքանով է գիտություն համակարգիչների մասին, որքանով աստղագիտությունը՝ հեռադիտակի»։

ՃՇՀԱՀ-ում ինֆորմատիկայի ամբիոնը ձևավորվել էր 1988թ. Երևանի նախկին ճարտարապետա-շինարարական ֆակուլտետի կազմում, թիվ 444 հրամանով ինստիտուտի գիտական խորհրդի միջնորդությամբ, «Շինարարության ավտոմատ ղեկավարման և նախագծման ավտոմատացման համակարգեր» անվանմամբ:

 

Ամբիոնը պատրաստում է Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա և Կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտացունմերով բակալավրեր, մագիստրոսներ և ասպիրանտներ, և ապահովում է համալսարանի այլ մասնագիտություններին տեղեկատվական տեխնոլոգիաների բազային կարողություններին տիրապետումը:

Ամբիոնը ունի արդի սարքավորումներով համալրված 3 լաբորատորիաներ:  Այն իր աշխատանքը կազմակերպել է հիմնվելով Երևանի Կապի Միջոցների Գիտահետազոտական Ինստիտուտի ուսումնական կենտրոնի վրա, որը բուհին տրամադրել է լրացուցիչ ուսումնական լաբորատորիաներ և իր բոլոր հնարավորությունները` օգնելով պատրաստել որակյալ կադրեր: Դրանով հանդիսանալով գիտատեխնիկական բազա ամբիոնի համար:

Կրթական ամբիոնում ուսանողների ցանկությամբ անցկացվում են պարբերաբար լրացուցիչ անվճար դասընթացներ ծրագրավորման հիմունքներ, քոմփյութերային ցանցեր և էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ առարկաների շրջանակներում: Ուսանողները լաբորատոր և գործնական աշխատանքները կատարում են ժամանակակից լաբորատոր ստենդերի վրա և մասնակցում են իրական նախագծերում՝ ապարատային և ծրագրային միջոցների ստեղծմանը:

  Ամբիոնի առավելություններն են`

  • Բարձր որակավորմամբ, գործնական մեծ փորձով, երիտասարդ մասնագետների գերակշռությամբ դասախոսական կազմը:
  • Գործնական և գիտական կապերը ոլորտի ձեռնարկությունների հետ:
  • Գործող լաբորատոր բազայի առկայությունը Երևանի Կապի Միջոցների Գիտահետազոտական Ինտիտուտում:
  • Ուսման բարձր առաջադիմություն ունեցողներին աշխատանքով ապահովելու հնարավորությունը:

Հումանիտար կրթամաս

  • Հայոց լեզու և խոսքի մշակույթ
  • Հայոց պատմություն
  • Ռուսաց լեզու*
  • Օտար լեզու*
  • Փիլիսոփայություն
  • Ֆիզիկական կուլտուրա

Բնագիտական և տեխնիկական կրթամաս

  • Բարձրագույն մաթեմատիկա
  • Ֆիզիկա
  • Նյութագիտություն
  • Ինֆորմատիկա
  • Ստանդարտացում, սերտիֆիկացում
  • Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր
  • Գծագրական երկրաչափություն
  • Կիրառական մեխանիկա
  • Մենեջմենթ
  • Տնտեսագիտության հիմունքներ
  • Գումարը

Մասնագիտական կրթամաս

  • Մասնագիտության ներածություն
  • Դիսկրետ մաթեմատիկա
  • Էլեկտրատեխնիկայի հիմունքներ
  • Միկրոէլեկտրոնիկայի հիմունքներ
  • Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի մաթեմատիկական հիմունքներ
  • Օպերացիոն համակարգեր (ՕՀ)
  • Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորում
  • Պատահական գործընթացներ
  • Կառավարման հիմունքներ
  • Ներկառուցվող համակարգեր
  • Հաշվողական համակարգեր, ցանցեր և հեռահաղորդակցույթուն
  • Քոմփյութերային տեղեկատվության պաշտպանություն
  • Էլեկտրոնիկայի հիմունքներ
  • Արտաքին սարքեր և պորտեր
  • Տվյալների բազաների նախագծման տեխնոլոգիաներ
  • Համակարգային ծրագրավորում
  • Տվյալների վերլուծություն Pithon լեզվով
  • Արհեստական բանականություն
  • Չափագիտության հիմունքներ
  • Էլեկտրոնային սարքավորման կոնստրուկտավորում
  • Սարքերի ինտերնետ
  • Տվյալների կառուցվածք
  • Ծրագրավորման տեխնոլոգիա
  • Ծրագրերի թեստավորում
  • Ճյուղի իրավագիտություն