ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Օդի կոնդիցիոնացման բազային դասընթացը նախատեսված է տվյալ ոլորտում աշխատող մասնագետների համար: Օդի կոնդիցիոնացման համակարգերի ճշգրիտ նախագծման համար անհրաժեշտ է հասկանալ օդի ջերմախոնավային մշակման տարբեր գործընթացները , տիրապետել I-d դիագրամի վրա պրոցեսների կառուցման հմտություններին։ Կարևոր է նաև գիտելիքների ձեռքբերումը ուղղահոս, մեկ կամ երկու վերաշրջանառությամբ համակարգերի նախագծման հիմունքների և առանձնահատկությունների վերաբերյալ։
Տևողությունը՝ 12 ժամ |
Ձևաչափը՝ առկա |
Սկիզբը՝ |
ՆԿԱՐԱԳԻՐ |
Օդի կոնդիցիոնացման բազային դասընթացը նախատեսված է տվյալ ոլորտում աշխատող մասնագետների համար: Օդի կոնդիցիոնացման համակարգերի ճշգրիտ նախագծման համար անհրաժեշտ է հասկանալ օդի ջերմախոնավային մշակման տարբեր գործընթացները , տիրապետել I-d դիագրամի վրա պրոցեսների կառուցման հմտություններին։ Կարևոր է նաև գիտելիքների ձեռքբերումը ուղղահոս, մեկ կամ երկու վերաշրջանառությամբ համակարգերի նախագծման հիմունքների և առանձնահատկությունների վերաբերյալ։ Դասընթացը նախատեսված է`
|
Նախապայմաններ Բազային մասնագիտական գիտելիքներ Ծրագիր Թեմա 1 — Խոնավ օդի I-d դիագրամ: Օդի վիճակի փոփոխման պրոցեսների պատկերումը խոնավ օդի I-d դիագրամի վրա — 2 ժամ: Թեմա 2 — Օդի ջերմախոնավային մշակման պրոցեսի ճառագայթ I-d դիագրամում: Օդի ջերմախոնավային մշակման հնարավոր պրոցեսների դասակարգումը և պատկերումը I-d դիագրամում ըստ նրանց ճառագայթների արժեքների: Ցողի կետ, թաց ջերմաչափի ջերմաստիճան: — 2 ժամ: Թեմա 3 — Օդի կոնդիցիոնացման համակարգերի դասակարգումը: Օդի կոնդիցիոնացման ուղղահոս համակարգ, հաշվարկի և նախագծման հիմունքները: Առավելություններն ու թերությունները: Օդի կոնդիցիոնացման ուղղահոս համակարգ: Աշխատանքը ամառային և ձմեռային ռեժիմներում: Դրանց հաշվարկման սկզբունքները: — 2 ժամ Թեմա 4 — Օդի մեկ վերաշրջանառությամբ կոնդիցիոնացման համակարգ, հաշվարկի և նախագծման հիմունքները: Առավելություններն ու թերությունները: Օդի առաջին և եկրորդ վերաշրջանառությամբ կոնդիցիոնացման համակարգի ամառային և ձմեռային ռեժիմների մշակումը: — 2 ժամ Թեմա 5- Օդի երկու վերաշրջանառությամբ կոնդիցիոնացման համակարգ, հաշվարկի և նախագծման հիմունքները: Առավելություններն ու թերությունները: — 2 ժամ Թեմա 6 — Օդի չորացումը սորբցիոն պրոցեսներով: Ադսորբենտ և աբսորբենտ: Օդի սորբցիոն չորացման սարքավորումներ: Սորբցիոն չորացման պրոցեսի ջերմային և կոնստրուկտիվ հաշվարկները: — 2 ժամ Դասընթացի վերջնարդյունքները Դասընթացի ավարտին ունկնդիրը ունակ կլինի.
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան I-d դիագրամի վրա կառուցել օդի ջերմախոնավային մշակման տարբեր պրոցեսներ: |
ՃԱՆԱՉՈՒՄ |
Դասընթացի ավարտին կշնորհվի ՃՇՀԱՀ հավաստագիր: |
ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԸ |
Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնի վարիչ,տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Էգնատոսյան |
ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 15% զեղչով, իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները՝ 10% զեղչով։ |
Լրացուցիչ հարցերի դեպքում գրել innesc@nuaca.am էլ. փոատի հասցեին կամ զանգահարել 010 303 300 (961) հեռախոսահամարով