ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՋԵՐՄԱԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈւՄ ԵՎ ՕԴԱՓՈԽՈւԹՅՈւՆ (ՋԳՄՕ)

Ջերմագազամատակարարում և օդափոխություն (ՋԳՄՕ) մասնագիտությունը  զբաղվում է շենքերի և շինությունների ջերմամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման, կաթսայական  կայանքների և կլիմատեխնիկական  այլ համակարգերի  նախագծման, կառավարման և շահագործման հարցերով։ Մասնագիտությունը մեծ պահանջարկ ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում և արտերկրում:  ՋԳՄՕ մասնագետի  զբաղվածության  շրջանակը շատ լայն է ու բազմաբնույթ՝ արտադրություն, շինարարություն,  նախագծում, գիտահետազոտական գործունեություն: ՋԳՄՕ մասնագետները ներգրավված են  նաև  շենքերի էներգախնայողության և ինժեներական համակարգերի էներգաարդյունավետության,   այլընտրանքային էներգիայի  օգտահանման ասպարեզում։  

Մասնագիտության շրջանավարտներն այսօր  գիտության և արտադրության ճանաչված կազմակերպիչներ են,  բարձրակարգ ճարտարագետներ: 

 ՋԳՄՕ  ամբիոնը Հանրապետությունում միակն է, որը բարձրագույն մասնագիտական կրթություն է ապահովում երկրի տնտեսության կարևոր ճյուղերի՝ գազամատակարարման, ջերմամատակարարման, ջեռուցման, օդափոխության, կլիմատեխնիկայի ոլորտում,  նախապատրաստում՝  ժամանակակից աշխատաշուկային համապատասխան  մասնագետներ։ 

Ամբիոնի գործընկերներն են ոլորտի  ճանաչված այնպիսի  կազմակերպություններ, ինչպիսին են   «Գապրոմ Արմենիան»,   Ռուսաստանի Ի.Մ. Գուբկինի անվան Նավթի և գազի պետական համալսարանը, Բելգիական  «Յագա» , ռուսական  «Թերմոռոս Գրուպ»,   հայաստանյան «Շտիգեն»,   «Կոնսել», «Թեմոռոս-Ար»,  «Վենջ ինժինիրինգ»,  «ԷՅԻ քոնսալթինգ», «Կանայան և ԿՈ» ընկերությունները, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը  և այլ ընկերություններ։ 

  

Տվյալ մասնագիտության դիմորդները պետք է ունենան բավարար գիտելիքներ ֆիզիկայից,  մաթեմատիկայից և  մասնագետ դառնալու ցանկություն։

 1,076 просмотров всего,  2 просмотров сегодня