ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԻ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Միջազգային ստանդարտներին համապատասխան հետաքրքիր ու գրավիչ ուսուցում շինարդյունաբերության լայն շրջանակներ ընդգրկող ոլորտի՝ շինարարական նյութերի, պատրաստվածքների ու կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիական նախագծման, արտադրության տեխնոլոգների ու ղեկավարների և գիտական կադրերի պատրաստման ուղղությամբ: 

Ուսումնական ծրագրերում մանրամասնորեն ներկայացվում են շինարարական նյութերի ու պատրաստվածքների արտադրության համար հանրապետությունում առկա բազմապիսի հումքանյութերն իրենց յուրահատկություններով: Առանձնակի ուշադրություն է դարձվում մեր հանրապետության արժեքավոր հարստություններից մեկը հանդիսացող իրենց ապարագիտական, գույնային և այլ հատկանիշներով լայն բազմազանությամբ ու հարուստ հումքային բազա ունեցող հրաբխային տուֆերի,պեմզաների, խարամների իրենց տեսակի մեջ աշխարհում եզակիներից մեկը համարվող արժեքավոր ապարներից միջազգային շուկայում լուրջ հետաքրքրություն ներկայացնող հատուկ նշանակության շինանյութերի ու պատրաստվածքների ստացման ուղղություններին: Այս առումով նշված ապարներն իրենց ունեցած առանձնահատուկ քիմիական էներգիայով լրջագույն հումքեր են հանդիսանում հատկապես արդիական նանոտեխնոլոգիաների համար: Գիտական աշխատանքների հակում ունեցող ուսանողների համար սրանք գործելու մեծ հեռանկարներ են բացում համաշխարհային մակարդակով նորագույն սերնդի բարձրակարգ շինարարական նյութերի ու պատրաստվածքների մշակման ու տնտեսական մեծագույն օգուտներով դրանք ինչպես հանրապետությունում, այնպես էլ համաշխարհային շուկայում իրացնելու գործում: 

Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության մասնագիտության ուսումնառության վարումը իրականացվում է  բարձր որակավորում ունեցող պրոֆեսորադասախոսական և օժանդակ մասնագիտական անձնակազմով:

Համալսարանի Շինարարական նյութերի և պատրաստվածքների ուսումնագիտափորձարարական նորաստեղծ արդիական լաբորատորիան սկսում է զբաղվել նաև հանրապետության շինարարական ու շինարդյունաբերության կազմակերպությունների համար շինարարական նյութերի ու պատրաստվածքների

(կապակցանյութեր, լցանյութեր, ամրաններ, բետոններ, ասֆալտբետոն, շարվածքի ու երեսապատման բնական ու արհեստական քարանյութեր, բետոնե, երկաթբետոն և այլն) ինչպես նոր տեսակների մշակման, այնպես էլ նրանց մոտ կիրառվողների ֆիզիկամեխանիկական և այլ բնութագրերի համալիր ստուգման ու որակական մասնագիտական գնահատման և հսկողության տնտհաշվարկային գործառույթներով: Ուսման մեջ լավ առաջադիմություն ցուցաբերող ուսանողները ուսումնառության ընթացքում ցանկության դեպքում կարող են դասերից դուրս ժամերին վճարովի հիմունքներով մասնակցել այդ աշխատանքներին և զուգահեռաբար ձեռք բերել ինչպես բուն աշխատանքային գործընթացների ոլորտի, այնպես էլ արտադրությանը ցուցաբերվելիք փորձարարական ու որակի հսկողական հետագայում շատ պետքական գործնական փորձ ու հմտություններ: 

Ուսումնական գործընթացին զուգահեռ, բացի ուսումնական պրակտիկաներից, նաև գործուն կապ ունենալու շինարարական նյութերի ու պատրաստվածքների արտադրության հանրապետության, իսկ առանձնահատուկ դեպքերում, նաև արտասահմանյան առաջավոր արտադրական կազմակերպությունների հետ և ձեռք բերելու նաև նախնական մասնագիտական գործնական փորձառություններ ու հմտություններ ինչպես բուն արտադրական գործընթացների իրականացման, այնպես էլ արտադրական հոսքագծերի ու գործարանային արտադրությունների տեխնոլոգիական նախագծերի մշակաման ոլորտներում:

Արդիականացված առկա ուսումնական ծրագրերի սահմաններում պարտաճանաչորեն պատշաճ գիտելիքներ ու որակավորում ստանալու պարագայում հետագայում միանգամայն օրինաչափ երաշխիք ունենալու հանրապետության ու նրա սահմաններից դուրս մասնագիտական աշխատաշուկաներում իրենց տեղը գտնելու, ինչպես նաև շինարարական նյութերի ու պատրաստվածքների արտադրության և ընդհանրապես շինարարական ոլորտներում սեփական արդյունավետ բիզնես ծավալելու համար: Մենք սպասում ենք նպատակասլաց երիտասարդների, ովքեր ցանկություն ունեն ձեռք բերելու ճարտարագիտական բարձր գիտելիքներ, գործնական և հետազոտական փորձ ու հմտություններ շինարարական ողջ ոլորտն ընդգրկող բազմապիսի շինարարական նյութերի, պատրաստվածքների ու կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիական նախագծերի մշակման, արտադրությունների կազմակերպման, վարման ու ղեկավարման, ինչպես նաև մեծ շահութաբերություն ունեցող այս ոլորտում սեփական արտադությունների բիզնեսների ծավալման համար:

 

 1,042 просмотров всего,  8 просмотров сегодня