Այս օրերին աշխարհը համակած կորոնավիրուսը բավարար պատճառ չէ, որպեսզի ուսանողը, աշակերտը, ուսուցիչն ու դասախոսը մոռանան, որ պակաս կարևոր չէ նաև կրթություն ստանալն ու փոխանցելը։
Այդպես, արտակարգ դրության պայմաններում, ՃՇՀԱՀ-ում արտակարգ կերպով կազմակերպվեց առցանց-հեռավար ուսուցում, և արդեն յուրաքանչյուր օր, zoom հեռավար հաղորդակցության հարթակում, դասախոսներն, ըստ դասացուցակի, վարում են իրենց դասը, անկաշկանդ շփվում ուսանողների հետ, քննարկումներ ու տեսադասեր կազմակերպում։ Ասել է թե՝ լուսավոր 21-րդ դարում, տեղեկատվական գերզարգացած տեխնոլոգիաները լավագույն «մանրէասպան» միջոցն են ուսումնատենչ ու գիտելիքի անսակարկելի արժեքն իմացող մարդկանց համար։