(010) 303-300

Tempus Veritas նախագիծ.  Արտաքին գնահատման այց ՃՇՀԱՀ սույն թվականի ապրիլի 3-ին

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող TEMPUS ծրագրի VERITAS («STRUCTURAL DEVELOPMENT OF THE THIRD CYCLE BASED ON SALZBURG PRINCIPLES» Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթական երրորդ մակարդակի կառուցվածքային զարգացում) նախագծի շրջանակում 2017թ. ապրիլի 3-ին տեղի ունեցավ արտաքին գնահատման այց:

Այցի ընթացքում փորձագետներ Պիտեր Էկբյոկը (Շվեդիայի Տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտ), Լիլիթ Պիպոյանը (Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ներկայացուցիչ), Իշխան Վարդանյանը (VERITAS թիմի ներկայացուցիչ, Երևանի պետական համալսարան),  Իրինա Վանյանը և Արման Թորոսյանը (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան) հանդիպում-քննարկումներ իրականացրեցին համալսարանի ղեկավարության, ՃՇՀԱՀ-ի VERITAS աշխատանքային խմբի անդամների, հետբուհական կրթության դեպարտամենտի ներկայացուցիչների, ասպիրանտների, նրանց ղեկավարների, դասախոսական կազմի,  VERITAS ծրագրի շրջանակում «Ճարտարապետություն»  մասնագիտությամբ պիլոտային ծրագրի մշակողների հետ:

Փորձագետները շրջայց կատարեցին համալսարանում, որի ընթացքում ծանոթացան  լաբորատորիաների,  լսարանների,  ստորաբաժանումների, մասնավորապես՝ նորաստեղծ Երրորդ աստիճանի բարձրագույն կրթության հետազոտական կենտրոնի, գործունեությանը:

Այցի ավարտին փորձագետները շնորհակալություն հայտնեցին ՃՇՀԱՀ-ի ղեկավարությանը՝ արդյունավետ քննարկումների համար:

11.04.17