2018 թվականի մայիսի 17-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային Համալսարանում (ճՇՀԱՀ) Եվրոպական Միության Erasmus+ ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «Ճարտարագիտական կրթության ոլորտում ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնում (InnoCENS)» նախագծի շրջանակներում կայացավ սեմինար-հանդիպում Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանից (Իսպանիա) ժամանած փորձագետ Օսկար Մորանտի հետ: Պարոն Մորանտը ներկայացավ «Բիզնես պլաններ և ստարտափերի կառավարում» դասախոսությամբ, որն ուղղված էր ինժեներ ուսանողների մոտ ձեռներեցության գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
Հանդիպմանը մասնակցում էին ուսամնողներ, ասպիրանտներ և դասախոսներ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից (ՀՊՏՀ) և ՃՇՀԱՀ-ից՝ շուրջ 45 հոգի: