ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
2018 թվականի մայիսի 17-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ճՇՀԱՀ) Եվրոպական Միության Erasmus+ ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «Զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվական տեխնոլոգիաների կրթական ծրագրերի միջառարկայական բարեփոխումներ» Erasmus+ HERITAG ծրագրի շրջանակներում կայացավ հանդիպում Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանից (Իսպանիա) ժամանած՝ HERITAG ծրագրի համակարգող` պրոֆեսոր Լուիս Անգել Ռուիզ Ֆերնանդեզի հետ:
Պարոն Լուիս Ֆերնանդեզը ներկայացրեց համապարփակ տեղեկատվություն Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի մասին, ինչպես նաև մանրամասն ներկայացրեց HERITAG ծրագրի շրջանակներում Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) և ՃՇՀԱՀ-ի կողմից համատեղ իրականացվող «Նախագծի կառավարում» կրկնակի դիպլոմով մագիստրոսական ծրագրի բովանդակությունը և առանձնահատկությունները: Հանդիպմանը մասնակցեցին ՀՊՏՀ-ի և ՃՇՀԱՀ-ի ուսանողները և ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա էին նաև «Նախագծի կառավարում» համատեղ մագիստրոսական ծրագրի ուսանողները: Պրոֆեսոր Ֆերնանդեզը պատասխանեց հանդիպմանը ներկա գտնվող 31 մասնակիցների բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ծրագրի՝ Վալենսիայում իրականացվելիք հատվածին: