Մաչերատա համալսարանի (UNIMA) (Մաչերատա, Իտալիա), Լա Ռիոջիայի Միջազգային համալսարանի (UNIR) (Լոգրոնո, Իսպանիա), Սպիրու Հարեթ համալսարանի (SHU) (Բուխարեստ, Ռումինիա) որակի ապահովման անձնակազմի ներկայացուցիչները սույն թվականի հունիսի 20-ին ESPAQ ծրագրի շրջանակներում այցելեցին ՃՇՀԱՀ` որակի ապահովման համակարգի, որակի ապահովման գործընթացում ուսանողների ներգրավվածության, համալսարանի հավատար-մագրման փորձի ուսումնասիրության նպատակով:
Միջազգային կապերի պրոռեկտոր պարոն Վ. Եդոյանը ողջունեց միջազգային պատվիրակությանը և իր գոհունակությունը հայտնեց ESPAQ ծրագրի արդյունքների կապակցությամբ: ՃՇՀԱՀ-ի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար պարոն Վ. Հովհաննիսյանն ընդգծեց ESPAQ նախագծի հիմնական նվաճումները: ՃՇՀԱՀ-ի Որակի ապահովման կենտրոնի ավագ մասնագետ Ի. Վանյանը ներկայացրեց որակի ապահովման գործընթացում ներգրավված համալսարանի անձնակազմի և ուսանողների առանցքային ներկայացուցիչներին: Նա ներկայացրեց նաև ՃՇՀԱՀ-ի որակի ապահովման համակարգը և այդ ոլորտում իրականացվող հիմնական գործառույթները: