(010) 303-300

Erasmus+ INNOCENS/HERITAG նախագծերի համատեղ տեղեկատվական սեմինար ՃՇՀԱՀ-ում

Ուղիղ երեք տարի առաջ՝ 2016 թվականին, հենց այս օրերին մեր համալսարանում մեկնարկեց ՀԵՐԻՏԱԳ ծրագիրը։ 2016-ի վերջում էլ մեկնարկեց ԻՆՆՈՍԵՆՍ ծրագիրը 2 տարբեր ծրագրեր, որոնք ունեն նաև շատ ընդհանրություններ։

Եթե ՀԵՐԻՏԱԳ ծրագրի նպատակն է խթանել բարձրագույն կրթության միջդիսցիպլինար ոլորտի բարեփոխումները և մշակել մագիստրոսական ու շարունակական կրթական ծրագրեր, այսինքն՝ GIS-ի կիրառման միջոցով զարգացնել մշակութային ժառանգության փաստաթղթավորումը, զբոսաշրջության կառավարումն ու ձեռներեցությունը, ապա ԻՆՆՈՍԵՆՍ ծրագիրն ուղղված է ուսանողների ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը:

Սույն թվականի փետրվարի 14-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) տեղի ունեցավ Erasmus+ ծրագրի շրջանակներում իրականացվող INNOCENS («Ճարտարագիտական կրթության ոլորտում ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնում») և HERITAG («Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ՝ զբոսաշրջության կառավարման և կիրառման երկրատեղեկատվական համակարգերի մասնագիտական ոլորտների կրթական ծրագրերում») նախագծերի համատեղ տեղեկատվական սեմինարը:

Սեմինարի նպատակն էր ներկայացնել վերոնշյալ երկու նախագծերի շրջանակներում ստացված և ակնկալվող ձեռքբերումները և արդյունքները: Սեմինարին մասնակցեցին ծրագրերի ինչպես հայաստանյան գործընկեր համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչները, այնպես էլ Իսպանիայի, Շվեդիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Վրաստանի գործընկեր համալսարանների ներկայացուցիչները:

15.02.19