ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի նախաձեռնած «Creative Russia» միջազգային օլիմպիադայի դափնիներին արժանացավ մեր համալսարանը նաև այս տարի:
Հեղինակավոր մրցույթի գլխավոր մրցանակակիրները մեր համալսարանի Դիզայնի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներ Մալաջյան Իզաբելը և Սարգսյան Յուլիյան են ու Միջին մասնագիտական կրթության քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության ուսանողուհի Գալինա Ամրոյանը, իսկ հաղթողների գլխավոր մրցանակը՝ ուսումնառություն Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանում:
Գալինան կշարունակի կրթությունը վերոնշյալ համալսարանի բակալավրիատում, Իզաբելը և Յուլիյան՝ ասպիրանտուրայում:
Այսօր համալսարանում հավաստագրերի ու նվերների հանձնման արարողությունն էր: Մինչև միջոցառման նշանակալի հատվածին անցնելը, Սանկտ Պետերբուրգի համալսարանի ներկայացուցիչները տեսակապով ողջունեցին հայ գործընկերներին, շնորհավորեցին հաղթող ուսանողներին և ներկայացրեցին իրենց համալսարանում գործող ինստիտուտները, մասնագիտական ուղղություններն ու դիմելու կարգը:
Միջոցմանը ներկա էր նաև Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Աննա Մարգարյանը, ով նույնպես շնորհավորեց հաղթողներին, նվերներ հանձնեց ու բարի երթ մաղթեց: