ՀՀ ճարտարապետների պալատում Ճարտարապետության ֆակուլտետի առաջին կուրսեցիները հանդիսավոր կերպով ստացան իրենց ստուգարքային գրքույկները և ուսանողական տոմսերը:
Ճարտարապետության ֆակուլտետի դեկան պարոն Շատվորյանը ողջունելով ուսանողներին նշեց. «Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաջողություններ ձեր մասնագիտական ուղու յուրաքանչյուր փուլում։ Վստահ եմ, որ ձեր գիտելիքներով ու նվիրվածությամբ կդառնաք ոլորտի առաջատարներ և այնպիսի մասնագետներ, որոնց հետ համագործակցելու համար կձգտեն բազմաթիվ կազմակերպություններ»:
Միջոցառման ավարտին ուսանողներին ներկայացրել են մասնագիտական նյութ՝ Ժան Նուվելի աշխատանքներից մեկը, որը ցայտուն օրինակ է և ներկայացնում է մասնագիտական լուծումների, մոտեցման կարևորությունը և առանձնահատկությունները: