(010) 303-300

BIM ՕՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Համալսարանում ավարտվեցին BIM օրերը: Դասընթացը վարում էր Իսպանիայի Universidade Laboral համալսարանի դասախոս Խոսե Լուիս Վազքես Օտերոն, որը ներկայացնում էր ոլորտում իր կողմից ծավալված գործունեությունն ու իրականացված ծրագրերը, հավելում, որ BIM ոլորտի մասնագետները բաժանվում են 4 մակարդակի՝ 1.համակարգող, 2. մասնագետ, 3. փորձագետ, 4. մենեջեր։

Այս մասնագիտացման դասընթացի ընդհանուր իրավասությունը բաղկացած է BIM մեթոդաբանության օգնությամբ ճարտարապետական, շինարարական նախագծերի գրաֆիկական և ոչ գրաֆիկական տեղեկատվության մշակումից և մոդելավորումից՝ իր տարբեր չափումներով: Համագործակցում են նախագծերի իրականացման ընթացքում՝ հարգելով հաճախորդի պահանջները:

Փորձագետը մասնագիտությամբ ինժեներ–նախագծող է, իսկ BIM համակարգը սկսել է ուսումնասիրել՝ իր մասնագիտական կարիերան առաջ մղելու համար։ Նա նշում էր, որ BIM–ի կիրառման համար անհրաժեշտ է տիրապետել ոչ միայն տեխնոլոգիաներին, այլ նաև իմանալ, թե ինչպես պետք է իրականացնել մոդելավորում։ Ըստ վերջինիս ներակայացրած գրաֆիկի՝ ամենաքիչ թվայնացված ոլորտներն են շինարարությունը և գյուղատնտեսությունը, իսկ առավել թվայնացված է էներգետիկայի ոլորտը։ Գրաֆիկի միջոցով ցույց էր տրվում առարկաների և մասնագիտացումների կապը BIM–ի կիրառման չափելիության տեսանկյունից, ինչպես նաև ներկայացնում BIM հարթակները, որոնք կիրառվում են տարբեր երկրներում։ Փորձագետն ընդգծում էր, որ Իսպանիայում BIM ներդրումն իրականացվում է կառավարական մակարդակով։

Փորձագետը դասախոսություն էր անցկացնում լանդշաֆտային նախագծերի մշակման հնարավորությունները շինարարական նախագծերի հետ համատեղության, ինչպես նաև ինտերիերի ձևավորման և այլնի վերաբերյալ: Ցուցադրում էր նմանատիպ աշխատանքների մշակման համար անհրաժեշտ աշխատանքային հոսքերը։ ինչպես նաև այնպիսի հավելվածների օրինակներ. ինչպիսին է Enscape-ը: Նախագծերի մշակման ընթացքում աշխատանքի մեթոդաբանությունը BIM միջավայրերում մշակվել է բարձր մակարդակով, այնպես, ինչպես յուրաքանչյուր նիստում մշակվել է մեթոդաբանության շրջանակը հասկանալու համար անհրաժեշտ հիմնարար բովանդակությունը:

Բացի այդ, տարբեր ֆակուլտետների ներկայացուցիչների հետ անցկացվել են տարբեր հանդիպումներ՝ տեսնելու BIM մեթոդաբանության ներդրման հնարավորությունները կանոնակարգված ուսուցման շրջանակներում, որը դասավանդվում է դրանցից յուրաքանչյուրում:

Բոլոր հանդիպումների վերջում ակտիվ մասնագիտական քննարկում էր ծավալվում, ինչպես նաև ամփոփում այդ օրվա սովորածը:

Դասընթացի ավարտին, բոլոր մասնակիցները ստացան սերտիֆիկատներ, և հայտնեցին իրենց շնորհակալությունը փորձագետին, ինչպես նաև համալսարանին՝ իրենց նման հնարավորություն ընձեռելու համար:

29.12.22