(010) 303-300

BIM ՍԵՄԻՆԱՐ

Տեղի ունեցավ BIM սեմինար, որը վարեց QAPA նախագծման ընկերության համահիմնադիր տնօրեն, ՃՇՀԱՀ Շինարարության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Աշոտ Մխիթարյանը:

Սեմինարը նախատեսված էր բոլոր նրանց համար, որոնք մասնագիտությամբ առնչվում են շինարարությանը՝ շենքերի նախագծումից սկսած մինչև իրականացում, հետագա սպասարկում ու վերահսկում: Նմանօրինակ միջոցառումների անցկացումը ժամանակի հրամայականն է և հնարավորություն է տալիս մասնագետներին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ժամանակաշրջանում հաղորդակից լինելու ոլորտի նվաճումներին:

Ա. Մխիթարյանի կարծիքով ներկայումս շինարարության ոլորտում տեխնոլոգիաների ներառումը կարևոր է, անխուսափելի, և մեր երկրում այդ ինտեգրումը դանդաղորեն է ընթանում: Դրանից էլ բխում է նմանօրինակ սեմինարների անցկացման անհրաժեշտությունը:

25.03.21