(010) 303-300

AUTODESK REVIT ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շարունակական կրթության կենտրոնն իրականացնում է Autodesk Revit համակարգչային ծրագրի ուսուցման դասընթաց` ճարտարապետների համար:

Շինությունների և ենթակառուցվածքների արդյունավետ նախագծման, կառուցման և շահագործման համար կիրառվող դասընթացի արդյունքում մասնակիցները.

Ձեռք կբերեն բազային գիտելիքներ Autodesk Revit համակարգում աշխատելու համար,

Կկարողանան կառուցել շինությունների (ենթակառուցվածքների) եռաչափ մոդելներ,

Կստեղծեն ճարտարապետական գծագրեր:

Համալսարանի շարունակական կրթության կենտրոնը պարբերաբար կկազմակերպի Autodesk Revit ծրագրի ուսուցման դասընթացներ՝ նախատեսված ճարտարապետների, կոնստրուկտորների և ինժեներների համար: Նախատեսվում է կազմակերպել նաև շինությունների տեղեկատվական մոդելավորման (BIM) համակարգով գործող այլ ծրագրերի դասընթացներ, որոնց վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։

 

 

19.12.18