(010) 303-300

50 ՏԱՐԻ ԱՆՑ ԿՐԿԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ յուրահատուկ հանդիպում․ համալսարան էին այցելել այն շրջանավարտները, որոնք առաջին անգամ համալսարանի շեմը հատել էին 50 տարի առաջ։

Նրանք համալսարանի բակում ողջունեցին առաջին կուրսի ուսանողներին, մաղթեցին հաջողություններ ուսումնառության ընթացքում և բարի երթ իրենց ապագա մասնագիտական կյանքում։ Այնուհետև շրջանավարտները հանդիպեցին Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանի, ինչպես նաև Մաթեմատիկայի, շինարարական մեխանիկայի և ֆիզիկայի դեպարտամենտի տ.գ.թ. դոցենտ Լևոն Լևոնյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ուսանողական խորհրդի անդամները։

Շրջանավարտները վերհիշեցին իրենց ուսանողական տարիները, կիսվեցին հետաքրքիր պատմություններով ու հուշերով։ Հանդիպման ավարտին նրանք շրջայց կատարեցին ՃՇՀԱՀ-ում՝ քննարկելով տարիների ընթացքում համալսարանում տեղի ունեցած փոփոխություններն ու ձեռքբերումները։

Նախկին ուսանողները, ովքեր 50 տարի առաջ ընդունվել էին Շինարարության ֆակուլտետ, այսօր արդեն անվանի շինարարներ են և իրենց մեծ ավանդն ունեն Հայաստանի կարևոր կառույցների ու ճանապարհների շինարարության և կառավարման ոլորտում։

Միջոցառումն առանձնացավ ջերմությամբ, հուզիչ պահերով և վառ հուշերով, որոնք ցույց տվեցին, որ նույնիսկ անցած տարիները չեն կարող խամրել համալսարանի և ուսանողական կյանքի սերտ կապը:

 

01.09.25