(010) 303-300

2025-2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

2025-2026 ուսումնական տարում ընդունելության առաջին փուլով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան է դիմել 1318 դիմորդ, որից 818-ն ընդունվել է համալսարան։
ՃՇՀԱՀ-ում նախորդ տարվա համեմատ ընդունվածների թիվը ավելացել է 96-ով։ Ներկայումս առկա է 129 թափուր տեղ։
Այս ցուցանիշները հաստատում են մեր համալսարանի աճող պահանջարկն ու վստահությունը կրթության որակի նկատմամբ։ Մեր նպատակն է շարունակաբար զարգացնել կրթական ծրագրերը՝ ապահովելով ժամանակակից գիտելիքներ ու գործնական հմտություններ։
Համալսարանում գործարկվում են նոր լաբորատորիաներ, ստեղծագործական արհեստանոցներ և հետազոտական կենտրոններ, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին պատրաստվել աշխատաշուկայում մրցունակ և որակյալ մասնագետ դառնալուն։
Այսպիսով, ՃՇՀԱՀ-ը մշտապես հանձնառու է պատրաստել ապագայի առաջնորդներ՝ արդի գիտելիքներով և որակյալ հմտություններով, ու վստահ քայլերով շարժվում է դեպի նոր նվաճումներ։
22.07.25