(010) 303-300

2020Թ-Ի 1-ԻՆ ՆԻՍՏՈՒՄ ՈՒՐՎԱԳԾՎԵՑԻՆ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՆՈՐ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ

Այսօր անցկացվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորատի՝ տարեսկզբյան, առաջին նիստը: Մինչև օրակարգային հարցերին անդրադառնալը, ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ մշակման փուլում է համալսարանի հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների՝ 2020-2023թթ. ծրագիրը: Այնուհետև ընդգծեց այն բոլոր առաջնահերթ միջոցառումները, որոնք ուղղված են ուսման որակի բարձրացմանը: Այս համատեքստում էլ հանձնարարականներ տվեց բոլոր ստորաբաժանումներին՝ ներկայացնել իրենց առաջիկա ծրագրերն ու անելիքները: Նիստի՝ ոչ պակաս կարևոր, արդիական և բազմիցս արծարծված դրվագներից էր նաև դիպլոմային աշխատանքների թեմաների կրկնությունը բացառելու նպատակով բազայի ստեղծման հարցը, բակալավրիատի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողների՝ գիտական հոդվածներով հանդես գալը խթանելու և գիտական մամուլում տպագրվելուն օժանդակելու կարևորությունը:

14.01.20