(010) 303-300

100-ԱՄՅԱ ԲՈՒՀԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔ

ՃՇՀԱՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ քաղաք Ծաղկաձորում մեկնարկեց բուհի 100-ամյակին նվիրված ուսանողական-երիտասարդական հավաքը: Նախքան հավաքի հանդիսավոր բացումը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակը:

Հավաքի շրջանակում մասնակիցները բաժանվեցին ջոկատների, որոնք անվանակոչվեցին համալսարանի նվիրյալների անուններով: Հավաքի 3 օրերի ընթացքում նրանք մրցեցին սպորտային, ինտելեկտուալ, մշակութային տարաբնույթ մրցույթներում:

Միջոցառման ընթացքում մասնակիցները հանդիպումներ ունեցան «Futuris Architects» ընկերության աշխատակազմի ներկայացուցիչների և «Avetisyan construction» ընկերության տնօրենի հետ։

Հավաքի 3-րդ օրը մասնակիցները հանդիպում ունեցան համալսարանի ռեկտոր Ե. Վարդանյանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դ. Գրիգորյանի, ՀՀ կադաստրի կոմիտեի ներկայացուցիչ Գ. Մանուկյանի, գիտական գծով պրոռեկտոր Մ. Բարսեղյանի և աշխատակազմի ղեկավար Հ. Հովեյանի հետ: Հյուրերը ողջունեցին ուսանողներին, կարևորեցին նմանօրինակ նախաձեռնությունները՝ ուսանողներին մաղթելով բարի երթ և ուսանողական գիտելիքահեն տարիներ: Ռեկտոր Վարդանյանը նշեց, որ շատ կարևորում է ուսանողների հետ անմիջական շփումը և նմանօրինակ միջոցառումները ևս մեկ հնարավորություն է լսելու, քննարկելու և պատասխանելու նրանց մտահոգող հարցերին: Ուսանողներից շատերը հարցեր ուղղեցին հյուրերին և ծավալվեց աշխատանքային հետաքրքիր քննարկումներ:

Հավաքի ընթացքում հնարավոր եղավ բացահայտել բազմաթիվ ուսանողների տաղանդը, և արդյունքում ձևավորվեց երաժշտական խումբ, որի անդամներն էլ գեղեցիկ ելույթով ողջունեցին ներկաներին: Հանդիպման ընթացքում ամփոփվեց նաև «Մենք 100 տարեկան ենք» գեղանկարչական մրցույթը,որի արդյունքում լավագույն նկարներից մեկը հեղինակը նվիրվեց ռեկտորին

04.02.22