Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնող 2 ֆրանսուհի ճարտարապետներ Աստրիդ Դյուման և Ֆանտին Պենգոն արժանացել են ռեկտոր Գագիկ Գալստյանի հատուկ ուշադրությանը:
Մասնագիտական ստաժի հանդեպ լուրջ վերաբերմունքի, Ճարտարապետության ֆակուլտետում արդյունավետ աշխատանքի և Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված ՃՇՀԱՀ-ի միջոցառումներին ակտիվ մասնակցության համար՝ այսօր, ռեկտոր Գագիկ Գալստյանն Աստրիդ Դյումային և Ֆանտին Պենգոյին արժանացրել է շնորհակալագրերի: