(010) 303-300

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ՝ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԹԵՄԱ

Փետրվարի սկզբին Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցում էին գտնվում ՃՇՀԱՀ-ի Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչի ժ/պ, դոցենտ Էմմա Հարությունյանը և նույն ամբիոնի ասիստենտ Արև Սամուելյանը:

Գործուղման նպատակը՝ «Մոռացված ժառանգություն: Ռազմական ճարտարապետական ժառանգության տարածքի վերակառուցում և արդիականացում» թեմայով ուսանողական շաբաթին մասնակցությունն էր: Ուսանողների առջև դրված էր Կլերմոն-Ֆերանի՝ 19-րդ դարում ակտիվ գործունեություն ունեցած ռազմաբազայի՝ պատմաճարտարապետական տեսակետից արժեքավոր, սակայն ներկայումս դատարկ և լքված կառույցներին նոր գործառույթներ ու կյանք հաղորդելու խնդիրը:

Առաջադրանքի շրջանակներում՝ Հայաստանի և Ֆրանսիայի ուսանողներից կազմված 4 խմբերն առաջարկներ ներկայացրեցին, որոնց արդյունքներն ամփոփվեցին ժյուրիի գնահատականներով: Արդյունքում՝ մեկ աշխատանք շահեց «Գրան Պրի», մեկը՝ խրախուսական մրցանակ: Բոլոր մասնակից ուսանողները ստացան մասնակցության վկայագրեր:

26.02.19