2018թ. հուլիսի 1-ից 5-ը Երևանում տեղի կունենա Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության կողմից կազմակերպվող Ֆրանկոֆոն ուսանողների շրջանային 7-րդ փառատոնը:
Փառատոնի ծրագրում կներառվեն գիտական և մշակութային միջոցառումներ (պարի, լուսանկարչության և նկարչության/արհեստ խմբակային աշխատանքներ, տարբեր մշակույթների բացահայտման երեկոներ):
Ֆրանկոֆոն ուսանողների շրջանային փառատոնի նպատակը տարբեր երկրներ ներկայացնող երիտասարդների համար փոխանակման հարթակի ստեղծումն է, որտեղ որպես հաղորդակցման միջոց կհանդիսանա ֆրանսերենը:
Բանավոր և գրավոր ֆրանսերենի իմացության լավ մակարդակը, ՖՀԳ անդամ որևէ համալսարանի բակալավրի կամ մագիստրատուրայի ուսանող լինելը և 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ 18 տարին լրացած լինելը փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ առաջնային պայմաններն են: Հայաստանից ուսանողները կարող են մասնակցել փառատոնին որպես մասնակից կամ կամավոր:
Որպես մասնակից կարող եք դիմել միչև 2018թ. մայիսի 6-ը՝ լրացնելով առցանց դիմումի ձևը https://formulaires.auf.org/ և կցելով հետևյալ փաստաթղթերը. CV, համալսարանի ուսանող լինելու մասին տեղեկանք, գնահատականների թերթիկ: Թեկնածուները կարող են նշել իրենց նախընտրած խմբակը դիմումը ներկայացնելիս:
Որպես կամավոր կարող եք դիմել միչև 2018թ. մայիսի 13-ը՝ լրացնելով առցանց դիմումի ձևը https://formulaires.auf.org/ և կցելով հետևյալ փաստաթղթերը. CV, համալսարանի ուսանող լինելու մասին տեղեկանք:
Համալսարանի ուսանող լինելու մասին տեղեկանքը պետք է լինի ֆրանսերենով կամ ֆրանսերեն թարգմանված (նոտարի կողմից լիազորված կամ հաստատված թարգմանության անհրաժեշտություն չկա):
Ինչպե՞ս է կատարվում ընտրությունը
ՖՀԳ-ի ընտրող հանձնաժողովը կդիտարկի բոլոր դիմումները և կդասակարգի դրանք ըստ հետևյալ չափանիշների.
Յուրաքանչյուր հաստատությունից կընտրվի միայն մեկ ուսանող:
Հավելյալ տեղեկության համար այցելել Ակադեմիական նվաճումների կենտրոն (ՃՇՀԱՀ, սենյակ 2314):