(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում նշվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային օրն ու ազդարարվեց Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում իրականացվող միջոցառումների մեկնարկը: Այն կազմակերպել էր ՃՇՀԱՀ Ֆրանկոֆոնիայի ակադեմիական նվաճումների կենտրոնը:

«Ֆրանսիական մշակույթի հանրահռչակում» խորագրով ինտերակտիվ քննարկման ընթացքում համալսարանի Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի ուսանողներն իրենց պատրաստած սահիկաշարերով ներկայացրին ոչ միայն Ֆրանսիական մշակույթը, այլև առավել հետաքրքրական և դեռևս լիովին չբացահայտված զբոսաշրջային ուղղություններն ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ընթացքում կազմակերպվեցին նաև ֆրանսիական ֆիլմերի ցուցադրություններ, որոնց հաջորդեցին ակտիվ քննարկումն ու երբեմն նաև տեսակետների բախումը:

Միջոցառումներն ուղեկցվեցին ֆրանսիական երաժշտության ունկնդրումով՝ ապահովելով ֆրանսիական միջավայրն ու շունչը:

30.03.23