(010) 303-300

«ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՃՇՀԱՀ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ համագործակցությամբ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում համալսարանում կայացավ «Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ՃՇՀԱՀ Ակադեմիական նվաճումների կենտրոնի տարբերանշանի ստեղծում» խորագրով մրցույթը: Տարբերանշանի մրցույթին իրենց տարբերակներն էին ներկայացրել համալսարանի Դիզայնի 6, Ճարտարապետության 2 և Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետների 2 ուսանողներ:

Տարբերանշանի մրցույթի հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Գ. Ստեփանյանը, Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ. Եդոյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Ա. Շատվորյանը, Դիզայնի ֆակուլտետի դեկան Ա. Մելիքյանը, Միջազգային կապերի և  համագործակցության բաժնի ղեկավար Ա. Սամուելյանը, Գծանկարի, գունանկարի, քանդակի ամբիոնի վարիչ Գ.Հովհաննիսյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Ս. Հակոբյանը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Հայաստանի ազգային գրասենյակի պատասխանատու, Երևանի զբաղվածության ֆրանկոֆոն կենտրոնի պատասխանատու Ռուզաննա Ղալթախչյանը: Բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայականներ և խրախուսական նվերներ, իսկ հաղթող 3 մասնակիցներին շնորհվեցին հատուկ մրցանակներ, համապատասխանաբար՝ 1-ին մրցանակ՝ դիզայնի  ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Նարե Հախնազարյանին, 2-րդ մրցանակ՝ ճարտարապետության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող  Նարե Միրզոյանին և 3-րդ մրցանակ՝ ճարտարապետության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Անի Բագոյանին:

Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ. Եդոյանը շնորհավորելով ուսանողներին, նշեց. «Նման մասնագիտական մրցույթների մասնակցությունը հնարավորություն է տալիս մասնագիտական ոլորտում կայանալու, փորձ ձեռք բերելու և հմտանալու համար»:

Մրցույթի հաղթող Նարե Հախնազարյանը նշեց, որ առաջին կուրսից մասնակցում է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ՃՇՀԱՀ Ակադեմիական նվաճումների կենտրոնի կողմից կազմակերպված մրցույթներին:  «Մշտապես մասնակցում եմ միջոցառումներին, երբեմն ունենում եմ հաջողություններ երբեմն ոչ, բայց երբեք չեմ կորցնում մոտիվացիան և հորդորում եմ կրտսեր կուրսերի ուսանողներին նույնպես ակտիվորեն դիմելու  և մասնակցելու նմանատիպ միջոցառումներին»- նշեց Ն. Հախնազարյանը:

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Հայաստանի ազգային գրասենյակի պատասխանատու  Ռ. Ղալթախչյանը շնորհավորեց և խրախուսեց ուսանողների մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության կողմից կազմակերպվող միջոցոռումներին:

 

06.04.22