(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՕՐ՝ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ

Ծնունդ առնելով կռվի դաշտում՝ մկրտվեց հերոսների թափած արյունով և, շարունակ կոփվելով, հասակ առավ, դարձավ հզոր և անպարտելի:

Այսօր Հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձն է: Լինելով նորանկախ պետության կարևորագույն ձեռքբերումներից մեկը՝ հայկական զինված ուժերի յուրաքանչյուր ծառայող արթուն է գիշեր ու զօր, զգոն և աչալուրջ է՝ հանուն Հայրենիքի խաղաղ երկնքի, մոր, քրոջ, կնոջ, երեխայի, իրեն նամակ գրող աշակերտի խաղաղ ու անվրդով քնի համար:

Հունվարի 28-ը յուրաքանչյուր հայի հպարտության, անվտանգության, հույսի ու հավատի, երախտիքի անսահման զգացողության օրն է:

Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ: Մաղթում ենք քեզ երկար, կանաչ ու հզոր ճանապարհ, իսկ զինծառայողներին՝ ոգու արիություն, անհողդողդ կամք և խաղաղ ծառայություն:

28.01.19